Սկսվում է «թավիշի» ամենահետաքրքիր սերիան, երբ հեղափոխությունը խժռելու իր զավակներին
ԲլոգՍուրեն Սուրենյանց
Նիկոլ Փաշինյանի երեկվա լայվի վրա շատ չեմ կենտրոնանա։ Միայն մի քանի արձանագրում կանեմ, որը բխում է նրա խոսքի տրամաբանությունից։
Պարզվեց, որ երկրում տոտալ դժգոհություն է, որովհետև համատարարծ "կոռուպցիոն մտածողություն" ունենք։ Միայն թե՝ անհասկանալի է մնում, թե ինչպես "կոռուպցիոն մտածողություն" ունեցող ժողովուրդը կարողացավ երկու տարի առաջ հեղափոխություն անել կամ էլ՝ երկու տարի առաջ հեղափոխություն չի եղել, այլ ընդամենը նախորդ համակարգն է քանդվել որովհետև "փայերի" շուրջ այլևս անհնար էր կոնսենսուսը։
Սակայն "կոռուպցիոն համատարած մտածողություն"-ը Փաշինյանին ավելի ուշ է պետք գալու, երբ նրա հիմնական թիրախը դառնա "չհասկացող", "չգնահատող" ժողովուրդը։ Դեռ այդ փուլին չենք հասել, հիմա հեղափոխության ռոմանտիկան թաղելու փուլն է, երբ "Սերժի մնացորդներին" գումարվելու են "թավիշը չարաշաողները"։ Սկսվում է "թավիշի" ամենահետաքրքիր սերիան, երբ հեղափոխությունը խժռելու իր զավակներին։