Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան


Ուզեն թե չուզեն, շուտով պետք է հաշվի նստեն իրողությունների հետ․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել, որպեսզի լրանա կառավարության պաշտոնավարման 2 տարին։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե այս հանգամանքը պետք է նշանակալից դերակատարություն ունենա, որպեսզի կառավարությունը ցույց տա, թե հանրության կյանքում ինչ դրական փոփոխությունների ու բարելավումների են իրենք կարողացել հասնել։

Եվ իրոք, սրանից էլ լավ առիթ կառավարության գործունեության արդյունքներն ամփոփելու և սեփական բարձր վարկանիշն ի ցույց դնելու համար չի կարող լինել, սակայն, ինչպես երևում է, գործադիրը և նրա ղեկավարը կարծես թե դիսկոմֆորտի մեջ են։

Ճիշտ է՝ մի կողմից համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը և դրա արդյունքում առաջ եկած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հարցն է, բայց մյուս կողմից էլ հանրային տրամադրություններում լուրջ փոփոխություններ են նկատվում։ Ներկայիս իշխանությունները չունեն այն վստահության պաշարը, ինչ ունեին երկու, նույնիսկ մեկ տարի առաջ։

Իսկ իշխանությունների վստահության պաշարի նվազումը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ հանրությունն ավելի մեծ ակնկալիքներ ուներ Նիկոլ Փաշինյանից և նրա թիմակիցներից, քան իրականում նրանք կարող էին դրանք իրականություն դարձնել։

Եվ հանրային տրամադրություններում նկատվող փոփոխությունները լուրջ ահազանգ են իշխանությունների համար, որպեսզի լարեն իրենց ուժերը ներկայիս ճգնաժամային իրավիճակից սահուն դուրս գալու համար։

Բացի այդ, եթե իշխանություններն ուզում են, որպեսզի հանրության հիասթափությունն ավելի չխորանա, ապա պետք է լիովին անկեղծ լինեն հասարակության հետ, ընդունեն իրենց բացթողումները և աշխատեն ուղղել դրանք։

Իսկ ի՞նչ մոտեցում է որդեգրել կառավարությունը այս հարցում։ Պատահակա՞ն է արդյոք, որ վարչապետ Փաշինյանը մի ողջ ուղիղ եթեր է նվիրում «մեծ հիասթափությանը» և խոսում նաև որոշակի բացթողումների ու դրանց ուղղությամբ կատարվելիք աշխատանքների ուղղությամբ, իհարկե՝ ոչ։

Փաշինյանը, որպես կանոն, նախընտրում է իր ուղիղ եթերները նվիրել ունեցած ձեռքբերումների լուսաբանմանը և ընթացիկ հարցերի քննարկմանը, սակայն բովանդակության կտրուկ փոփոխությունը փաստում է, որ Փաշինյանը սկսել է գիտակցել, որ հանրության շրջանում հիասթափություն կա։ 

Թեպետ, այստեղ պետք է շեշտել, թե ինչ շրջանակներում է հիասթափությունը, քանզի հիասթափություն կարող են ունենալ նրանք, որոնք նախկինում կա՛մ հիացած են եղել, կա՛մ գոնե հույսեր են ունեցել:

Ամենայն հավանականությամբ, այդ դժգոհությունները արտակարգ դրությունից հետո իրենց դրսևորումները կունենան ցույցերի և բողոքների տեսքով, քանի որ երկրի սոցիալտնտեսական դրությունը գնալով վատանում է, տնտեսության որոշ ոլորտներում գործունեությունն ուղղակի կանգնած է, իսկ այդ ճյուղերի վերականգնման համար մեծ ժամանակ է պահանջվելու։ Արդյունքում կրճատվում են աշխատատեղերը, և հազարավոր մարդիկ մնալու են առանց աշխատանքի։

Սակայն Փաշինյանը, տեղյակ լինելով այս ամենից, այլ մեթոդի է դիմում։ Նա խոսում է ոչ թե ժողովրդի շրջանում առկա հիասթափությունից, այլ ընդգծում է իր քաղաքական հակառակորդների և հանրության որոշակի շատ նեղ շերտերի հիասթափության մասին։ Դրանով վերջինս լուծում է այն խնդիրը, որ եթե վաղը քաղաքացիները բողոքի դուրս գան կառավարության առջև, ինքը հայտարարի, թե դա իր նշած խմբերի հիասթափության արդյունք է, այլ ոչ թե ժողովրդի։ 

Սակայն նորից նշենք, որ այդ շրջանակները չեն կարող հիասթափված լինել, քանզի հույսեր չեն էլ ունեցել, էլ չասենք «հիանալու» մասին: Ամենաուշագրավն այն է, որ իր ուղիղ եթերը նվիրելով «մեծ հիասթափության» մոդելավորմանը՝ Փաշինյանը մեկ խոսք անգամ չասաց ժողովրդի շրջանում առկա հիասթափության մասին։ 

Սակայն ինչքան էլ Փաշինյանը փորձի պարտակել հանրության շրջանում կուտակված դժգոհությունները և այն փորձի միայն մոդելավորել իր քաղաքական հակառակորդների վրա, միևնույն է, դրանք շուտով իրենց զգալ են տալու և կառավարությունը ստիպված է լինելու հաշվի նստել դրանց հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»