Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ


«Եր­կիրն այս իրա­կա­նու­թյու­նից հա­նե­լը սոս­կա­լի ծանր է ու դժվար. փոխադարձ հիասթափություններ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանյան իրականության իրական հիասթափվածների գերակշիռ մասն այն հատվածն է, որը քաղաքական որևէ ակնկալիք չի ունեցել: Այս համոզմանն է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, որի հետ զրուցել ենք վերջերս ավելի հաճախ արծարծվող հիասթափության թեմայի, դրա շուրջ հնչող հայտարարությունների, ինչպես նաև իշխանություն-հասարակություն հարաբերությունների մասին:

«Վստահ եմ, որ համապատասխան ծառայությունները Նիկոլ Փաշինյանին ներկայացնում են այն պատկերը, թե մարդիկ ի՞նչ են մտածում իր և իր կառավարության մասին: Եվ այդ պատկերը պետք է որ շատ մտահոգիչ լինի իր համար: Մյուս կողմից՝ բավական է մտնել համացանց, տեսնել մարդկանց վերաբերմունքն անգամ իր ֆեյսբուքյան էջում, և առավել քան ակնհայտ կդառնա, որ ժողովրդի մոտ խորը հիասթափություն կա: 

Մի մասն իր թեթև հիասթափությունն է արտահայտում, մի մասն ագրեսիվացել է, մտածում է, որ իրեն խաբել են: Ի վերջո, քանի որ այդ հիասթափությունները նկատելի են նաև Ն. Փաշինյանի համար, ապա նա, հասկանալով, որ այդ հանգամանքից կարող են օգտվել ընդդիմադիր քաղաքական ուժերը, իրական հիասթափությունը շեղելու ելույթ է ունենում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պեպանյանը:

Շեշտելով, որ իրականում չենք կարող գտնել այնպիսի մի իշխանություն, որից բոլորը գոհ կլինեն, քաղաքական վերլուծաբանը հավելեց. «Հայաստանյան այս իրականության հիասթափվածների գերակշիռ մասը նաև այն հատվածն է, որը չուներ որևէ քաղաքական ակնկալիք, այլ պարզապես ցանկանում էր, որ

վերանան կյանքի բացասական երևույթները: Եվ քանի որ տեսնում են, որ հիմա այդ առումով փոփոխություն չկա, իշխանություններն էլ փորձառու չեն, անընդհատ սխալներ են անում, մարդիկ հիասթափվում են: Այն, որ այդ հիասթափությունը լինելու էր, ես որևէ կասկած չունեի: Թեև իշխանություններն այդ հիասթափությունից խուսափելու տարբերակ տեսականորեն ունեին, բայց, այնուամենայնիվ, չգնացին անհրաժեշտ ուղիով»

Ինչ վերաբերում է իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում առաջացած պատնեշին, որի մասին մի առիթով խոսել էր նաև մեծամասնության ներկայացուցիչներից մեկը, քաղաքական վերլուծաբանը նկատեց. «Պատկերացնենք մի վիճակ. մեզանից որևէ մեկի հարազատը վատառողջ է, նրան տարել ենք բժշկի մոտ: 

Պատկերացրեք՝ բժիշկն անփորձ է, իրական ախտորոշում տալու փոխարեն սխալ ախտորոշում է տալիս ու դեղեր նշանակում՝ ձգտելով ապաքինել հիվանդին: Ի՞նչ է լինելու այդ դեպքում. քանի որ չկա իրական ախտորոշումը, ապա բժշկի նշանակած դեղերը վնաս են տալու, հիվանդի վիճակը վատանալու է: Դրանից հետո հիվանդի ու նրա հարազատների մոտ ինչպիսի՞ վերաբերմունք է ձևավորվելու բժշկի նկատմամբ. իհարկե, սկսելու են չվստահել նրան: 

Նույնը նաև իշխանությունժողովուրդ հարաբերություններում է: Եթե մարդիկ եկել են իշխանության ու չգիտեն, թե նախկինների օրոք ինչո՞ւ կային ներքին խնդիրներ, ապա իրենք նման են լինելու վերոնշյալ բժիշկին: 

Ինչ-որ քայլեր են անելու, ջանքեր են գործադրելու, բայց քանի որ էական արդյունք չի լինելու, ժողովուրդը դժգոհելու է իրենցից ու սկսելու է տրտնջալ, հիասթափվել: Արդյունքում իրենց մեջ վիհ է առաջանալու: Սա իր հեռագնա վտանգն ունի: Իշխանությունները մտածելու են, որ իրենք մեղավոր չեն, այլ մեղավոր է ժողովուրդը: 

Ի դեպ՝ Ն.Փաշինյանի խոսքերի մեջ այս դժգոհության նշույլներն արդեն կան: Եվ իշխանություններն էլ իրենց հերթին են սկսելու հիասթափվել ժողովրդից: Իշխանության ու ժողովրդի՝ միմյանցից հեռանալու հիմնական պատճառն այն է, որ իշխանությունները չեն ճանաչում իրականությունը, չեն պարզել, թե ինչո՞ւ նախկինների օրոք կային մերժելի երևույթներ, հետևաբար նաև չգիտեն, թե ինչ է հարկավոր անել էական դրական փոփոխությունների հասնելու համար: Առաջին հանրապետության անկումից հետո Հովհաննես Քաջազնունին ասել է՝ հեղափոխությամբ և անկախությամբ խանդավառված եկանք իշխանության, ծրագրեր կազմեցինք, բայց մենք մեզ հարց չէինք տվել՝ ժողովուրդը, որն ապրում է Հայաստանում, ո՞ր չափով է պատրաստ անկախություն, պետություն կրելու: 

Եվ, ըստ Քաջազնունու, իրենց անհաջողության գլխավոր պատճառը ժողովրդին չճանաչելն էր, ժողովրդի մոտ պահանջվող փոփոխությունները չանելն էր: 

Նույն իրավիճակը հիմա է: Թե՛ ներկա, թե՛ նախորդ իշխանություններից և ոչ ոք այս հարցն ինքն իրեն չի տվել»: Կրկին բերելով հիվանդի ու անփորձ բժիշկի օրինակը՝ Ա. Պեպանյանը հավելեց.

«Բժիշկը մեղավոր չէ, որ մարդն առողջական լուրջ խնդիր ունի, բայց քանի որ ասել է՝ կապաքինեմ, ինքն արդեն պատասխանատու է առողջական խնդիր ունեցողի հետագա վիճակի համար: Այս իշխանությունները մեղավոր չեն, որ երկրի վիճակն այսպիսին է, բայց մյուս կողմից՝ պատասխանատու են: Նրանք լուրջ խնդիր ունեն՝ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և ինչու: 

Այսինքն՝ կարողանալ ախտորոշել իրականությունը: Այս հարցում իշխանությունները բարդություն ունեն՝ չեն կարողանում հասկանալ, թե ինչու էր առաջացել 2018թ. մարտյան իրականությունը: Երկու տարի առաջ իրենք իրենց համոզել էին, որ այն ժամանակվա իշխանավորներն էին մեղավոր, ու հավատում էին, որ եթե նրանք հեռանան և գան ազնիվ մարդիկ, ապա երկրի հարցերը կլուծվեն: Իրենք մոլորության մեջ էին երկու տարի առաջ, մոլորության մեջ էին նաև ցուցարարները: 

Ու հիմա բոլորը տեսնում են, որ նախկինները գնացին, բայց էական ոչինչ չի փոխվում երկրի կյանքում: 

Ուրեմն այլ պատճառներ կան: Այս երկու տարում իշխանությունները չեղան բավարար խոհուն, որպեսզի կարողանան իրենց առջև դնել այդ պատճառները գտնելու հարցերը: Իսկ եթե այդ պատասխանները չկան ու այդ պատճառների վերացման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում, ապա մնում է առաջացած դժվարությունների հորինովի պատճառաբանություններ գտնելն ու հայտարարելը, թե հիասթափվածները վատ մարդիկն են միայն»:

Քաղաքական վերլուծաբանն ընդգծեց՝ մի պարզ ճշմարտություն կա: «Եթե իշխանությունները շարունակաբար խոսում են նախկինների մեղավորության մասին, կարող ենք եզրակացնել, որ նույն իշխանություններն իրենք իրենց մեջ ընդունում են, որ անկարող են իրականությունը վերափոխել: Սա աքսիոմ է: 

Եթե իմանային իրականությունը վերափոխելու ձևը, իրենք նախկիններին չէին էլ հիշի: Եթե իշխանությունները հայտարարում են ներքին թշնամիներ լինելու մասին, ապա իրենք իրենց համար ընդունում են, որ անկարող են երկրի ներքին խնդիրները լուծել: 

Իսկ չեն կարողանում լուծել, որովհետև խորքային վերլուծություններ անելու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ կարողություն: Այս պարագայում Հայաստանում պետք է լիներ այն իրավիճակը, ինչն այսօր կա: Սրան գումարենք նաև միջազգային կառույցների առջև որոշակի արժեքներ փոխելու պարտավորվածությունները, ինչը ժողովուրդը սվիններով է ընդունում: 

Այս հանգամանքների հետևանքով իշխանությունների հեղինակությունն ավելի է ընկնում, և, ի վերջո, իշխանությունը հայտնվում է մի ցուգցվանգային վիճակի մեջ, երբ չունեն իրավիճակը բարեփոխող քայլեր, ու արդարանալու միակ ելքը մնում է նախկիններին հրեշ սարքելը, հայտարարելը, թե իբր իրենք ամեն ինչ անում են, բայց ահա չարակամները խանգարում են»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խնդիրը երկիրը իրական վերափոխման տանելու դժվարության մեջ է:

«Ես չեմ մեղադրում այսօրվա իշխանություններին, որովհետև երկիրն այս իրականությունից հանելը սոսկալի ծանր է ու դժվար: Մենք խնդիր ունենք. հայաստանյան քաղաքական դաշտն ալարում է մտածել խորքային պաճառների մասին, միայն մակերեսային հարցերի շուրջ են մտածում, ինչի հետևանքով իրականությունը հիմնավոր վերափոխելու հարցերը չեն քննվում նրանց կողմից: 

Ինքս վերլուծել եմ մեր իրականության լուրջ խնդիրներն ու ուրվագծել այն քայլերը, որոնք պետք է արվեն երկիրն այս իրավիճակից հանելու համար: Երբ դա անում ես, ապա նշմարվում է այդ քայլերն իրականացնելու ունակ քաղաքական ուժի կամ հոսանքի պատկերը: 

Երբ այդ քաղաքական ուժի ուրվագիծը տեսնելուց հետո նայում եմ, թե իշխանության եկած ուժն իրենից ինչ է ներկայացնում, ակնհայտ է դառնում, որ իրենք անկարող են անգամ մոտենալ խնդրին, էլ չեմ խոսում այն լուծելու մասին: Այնպես է ստացվել, որ չկա թե՛ համապատասխան գիտակցություն, թե՛ խորքայնություն»,նշեց Ա. Պեպանյանը:

Վերջինս հավելեց՝ ակնհայտ է, որ նման պարագայում այս իշխանությունն իր ներսում ևս խնդիր էր ունենալու. «Իշխանության ներսում էլ է հուսահատություն ու հուսալքություն լինելու, չի բացառվում, որ ներսում նաև բաժանումներ լինեն: 

Ու սա հատկապես այն դեպքում, երբ մարդիկ ինչ-որ մեծ գաղափարի նվիրյալներ չեն և գաղափարի համար դժվարին ու տևական ճանապարհ չեն անցել: 

Երբ նրանք տեսնեն, որ Փաշինյանի դիրքերը խախուտանում են, չի բացառվում, որ փախուստներ լինեն: Իսկ այն, որ խախուտանալու են, առավել քան ակնհայտ է: Մյուս կողմից, Փաշինյանի գլխավոր հենարանը՝ ժամանակին փողոցներում ցնծացող ժողովուրդը, աստիճանաբար հեռանում է նրանից: 

Սա ցավով եմ ասում, չէի ցանկանա, որ այսպես լիներ, բայց իշխանությունն այս ճանապարհով է գնում ու ոչինչ անել հնարավոր չէ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան