Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ» Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»


Պոպուլիստական ճառերով կոչնչացնենք կոմունալ վարձերը վճարելու մշակույթը. Արա Գալոյան

Տնտեսություն

Մեր չինովնիկների պոպուլիստական խոսք ու զրույցը վտանգեց մի համակարգ, որ չափազանց թանկ գնով էր ձեռք բերվել: Այս մասին իր հոդվածում գրել է տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը, ով իր հոդվածը վերնագրել է՝ պոպուլիզմն ու մշակույթը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հերթական լայվերից մեկում պարզվեց, որ վարչապետը տեղյակ է հայաստանցիներիս կոմունալ վճարները բարեխիղճ կատարելու մշակույթ ունենալու մասին: Այդ մշակույթը ոչ մի երկիր հենց այնպես նվեր չի ստացել: Ցանկության դեպքում կարելի է այդ մասին կարդալ Արեւմտյան երկրների տնտեսության պատմությունների գրքերում:

Մեր երկրում այս մշակույթ-համակարգը ձեւավորվեց էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հետ: Ավելի ճիշտ էներգետիկ ճգնաժամը հաղթահարվեց այդ մշակույթի կայացման շնորհիվ: Հիմա քչերն են հիշում, որ 1996 թվականի գարնանը ճգնաժամի հաղթահարումը սկսվեց Ավան թաղամասում: Էներգետիկները Ավան թաղամասի բարձրահարկ շենքերի բնակչությանը առաջարկեցին պայմանագիր կնքել, որով պարտավորվում էին օրական 18 ժամ անխափան էներգամատակարարում՝ վճարման դիմաց: Մի քանի տարի շարունակ օրերով էլեկտրաէներգիա չստացած, ապա 2, 4 կամ 6 ժամ հոսանքով «բավարարվող» բնակչության համար 18 ժամն ընդունելի խոստում էր:

Էներգետիկներն իրենց խոստումը կատարեցին: Կամաց-կամաց ավելացան պայմանագիր ստորագրած «բարձրահարկերը»: Ու ընդամենը երկու-երեք ամսում պարզվեց, որ Հայաստանում արտադրվող հոսանքը լիովին բավարար է թե՛ բնակչության, թե՛ տնտեսության կարիքների համար: Որովհետեւ խիստ վերահսկվող համակարգ էր ներդրվել:

«Լեւի լույս» կոչվածը նվազագույնի էր հասցվել, իսկ բոլոր սպառողները բարեխիղճ վճարում էին օգտագործած էներգիայի դիմաց: Հարկավոր էր նաեւ արձանագրել, որ դա արվեց եւ՛ էներգետիկ կառույցների, եւ՛ պետական, եւ՛ բնակչության ֆինանսական ներդրումների հաշվին: Չի կարելի ասել, որ այս ամենը հեշտ ու հանգիստ ձեռք բերվեց: 90-ականների երկրորդ կեսի մամուլում կարելի է բազմաթիվ օրինակներ գտնել, թե ինչպես սպառած էլեկտրաէներգիայի վարձը չէին վճարում այսպես ասած «առանձնատների» թաղամասերը (Սարի թաղ, Կոնդ եւ այլն), ինչպես նաեւ շատ բարձրաստիճան չինովնիկներ ու նրանց մերձավորներ:

Օրինակներ այն մասին, որ կուտակված հարյուր հազարավոր դրամ պարտքերը չէին վճարում, ասենք, այդ պահին գործող վարչապետի հայրը, էլեկտրաէներգիայի սակագինը որոշող պետական հանձնաժողովի նախագահը կամ ՆԳՆ փոխնախարարը: Կարելի էր ենթադրել, որ պետական որոշում էր ընդունվել՝ հանձնարարել էներգետիկներին տեղեկատվության արտահոսք կազմակերպել ու փաստեր տրամադրել լրատվամիջոցներին: Պարզ սպառողների անկարգության հարցն ավելի հեշտ էր լուծվում՝ նույն անջատումներով:

Միով բանիվ երկու-երեք տարում հաջողվեց ներդնել վճարումների բարձր մակարդակ ունեցող համակարգ: Համակարգ, որ միջազգային կառույցներն էներգետիկ բարեփոխումների լավագույն օրինակներից համարեցին: ՌԴ էներգետիկ ոլորտի հանրահայտ ղեկավար Չուբայսն իր ելույթներում անընդհատ Հայաստանի օրինակն էր բերում ու չթաքցրած նախանձով խոսում սպառած հոսանքի դիմաց վճարելու մեր՝ հայաստանցիներիս ունեցած բարձր մշակույթի մասին:

Հետո համապատասխան կազմակերպության, պետական ու բնակչության ֆինանսական ներդրումների հաշվին գազամատակարարման համակարգը ձեւավորվեց: Այստեղ եւս պահպանվեց վճարումների պարտադիր համակարգը: Գազամատակարարման ընկերությունները, էլեկտրաէներգիա արտադրող, փոխանցող ու բաշխող ընկերությունները մեր երկրի խոշորագույն հարկատուներն են: Առաջին հերթին սպառողների վճարումների բարեխիղճ մշակույթի հաշվին, եթե կուզեք: Մի բան, որ առ այսօր չի հաջողվում ներդնել ջրամատակարարման ոլորտում: Ջրի 80 տոկոսանոց կորուստները դրա ապացույցն են: Այստեղ հնարավոր չեղավ կիրառել «Վճարիր, թե չէ կանջատենք» բանաձեւը:

Ուստի նույնիսկ համավարակը չի կարող լինել պոպուլիզմի արդարացման պատճառ: Հոսանք ու գազ կա, որովհետեւ վճարում ենք: Ավելի ճիշտ՝ սպառողը վճարում է: Խոցելի խավերին օգնելու կոնկրետ քայլեր է պետք կատարել: Այլապես պոպուլիստական ճառերով կոչնչացնենք կոմունալ վարձերը վճարելու մշակույթը: Մշակույթ, որի ձեռք բերման համար 90-ականներին շատ թանկ ենք վճարել՝ պարզ սպառողից մինչեւ պետություն:

Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ Շարմազանով