Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին


Ռուսաստանը Արցախի միջոցով «վրե՞ժ» է լուծում Հայաստանից գազի համար. ԻՔՄ

Միջազգային

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները՝ հնչեցրած ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ տեսակապի միջոցով կայացած կլոր սեղանի ժամանակ, հերթական անգամ մատնացույց են անում հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթի խնդրահարույց կողմերը։ Այս մասին իր հոդվածում նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորումից» Վահե Ղուկասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ի՞նչ է տեղի ունեցել

Սերգեյ Լավրովը վերոհիշյալ միջոցառման ժամանակ անդրադարձել էր Արցախյան հակամարտության կարգավորմանը եւ նշել, որ 2019 թվականին Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում ընդունվել է մի փաստաթուղթ, որը ենթադրում է հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացում՝ փուլային մոտեցման հիման վրա։ «Կարծում եմ՝ առաջին փուլն առավել արդիական խնդիրների լուծումն է, ԼՂ-ի շուրջ գտնվող մի շարք շրջանների ազատումը եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաարգելափակումը»,- ասել էր Լավրովը։

Բացի սա, Սերգեյ Լավրովը հղում էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1990-ականների սկզբին՝ պատերազմի ժամանակ ընդունված բանաձեւին եւ նշել, որ վերոնշյալ փաստաթղթի ստորագրումը կօգնի հասնել ՄԱԿ-ի բանաձեւի պահանջներին, այն է՝ դադարեցնել պատերազմը եւ ձեռք բերել պայմանավորվածություններ։

Ուշագրավ է, որ կարգավորման՝ Լավրովի նշած փուլային մոտեցումն առավելապես ձեռնտու է Արցախյան հակամարտությունում Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։ Ադրբեջանն է նաեւ, որ մշտապես արծարծում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձեւերը, որոնք ընդունվել էին պատերազմի ակտիվ փուլում, կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողությունները եւ դուրս բերել հայկական ուժերն Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից։

Էլ ավելի ուշագրավ է, սակայն, որ Լավրովն իր այդ պնդումներն արել է հենց այն ժամանակ, երբ սպասվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը (տեսակապի միջոցով, ՄԽ համանախագահների մասնակցությամբ), եւ Լավրովի հայտարարությունը կարող էր որպես էական ճնշում դիտարկվել հայկական կողմի վրա։

Ի դեպ, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Լավրովի հայտարարությունից անմիջապես հետո, ըստ էության, հերքեց հայկական կողմից որեւէ անհամաչափ զիջման հնարավորությունը եւ վերահաստատեց այն մոտեցումը, որ չի կարող լինել որեւէ զիջում՝ Արցախի կարգավիճակի ու անվտանգության հաշվին։

Ի՞նչ խնդիրներ կան հայ-ռուսական հարաբերություններում

Լավրովի վերոնշյալ հայտարարությունները, թերեւս, կարող են դիտարկվել որպես հայկական կողմին ուղղված հստակ նոտաներ, որոնք, իրենց հերթին, կարող են պայմանավորված լինել պաշտոնական Երեւանի որոշ քայլերի դեմ Մոսկվայի բողոքով։ Իսկ ի՞նչ քայլեր է արել պաշտոնական Երեւանը, որից կարող էր նման կերպ դժգոհել Մոսկվան։

Հատկանշական է, որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում անհարթություններն առանձնապես շատ չեն։ Փոխարենը, փաստացի, բավական խորն են։

Այսպես, դեռ ընթացիկ տարվա մարտի 31-ին տեղի էր ունեցել Հայաստանի եւ Բելառուսի ղեկավարների հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը, ըստ բելառուսական կողմի մամուլի հաղորդագրության, չարդարացված էին համարել իրենց երկրներին մատակարարվող ռուսական գազի գները եւ որոշել էին բարձրացնել այդ հարցը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բանակցություններ Հայաստանն ու Բելառուսը մշտապես վարել են, սակայն այս վերջին դեպքը, թերեւս, միակն էր, երբ ԵՏՄ անդամ երկու երկրներ միասին էին բարձրացնում ռուսական գազի գնի հարցը։

Երեւույթը, ինքնին, տարօրինակ չէ ցանկացած տնտեսական միության համար, եւ տնտեսական միություններում նորմալ է, երբ քննարկվում են էներգակիրների միասնական շուկայի կամ ընդհանուր գների մասին հարցեր, հատկապես, եթե միության անդամներից մեկը էներգակիրների այնպիսի պաշարներ ու մենաշնորհային դիրքեր ունի, ինչպես Ռուսաստանը։ ԵՏՄ-ի շրջանակում, սակայն, Հայաստանի եւ Բելառուսի միասնական դիրքորոշումը, կարծես, այնքան էլ ընդունելի չեղավ։

Վերոնշյալ միջոցառման ժամանակ Սերգեյ Լավրովը, պատասխանելով հայ լրագրողի հարցին, հայտարարեց, որ տարիներ առաջ Հայաստանին եւ Բելառուսին մատակարարվող գազի գները էականորեն ավելի ցածր են եղել միջազգային գներից, եւ այդ երկրների կողմից այժմ ճիշտ չէ գազի գների հարցի բարձրացումը։ Լավրովը նշեց նաեւ, որ Հայաստանում գազի գնի խնդիրներից մեկը ներքին սակագներն են՝ չմանրամասնելով, սակայն, որ Հայաստանում ներքին սակագները նույնպես որոշվում են ռուսական պետական ընկերության կողմից։ Բացի սա, Լավրովը նաեւ հստակ ակնարկեց, որ Հայաստան մատակարարվող գազի սակագները կախված են Հայաստանում ռուսական ընկերությունների դեմ դատական գործերից։

Ուշագրավ է նաեւ, որ Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցից հետո ռուսական պետական «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն արդեն դիմել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժանորդներին մատակարարվող գազի սակագինը բարձրացնելու հարցով։

Ստացվում է, որ Ռուսաստանն իրոք խնդիրներ է տեսնում գազի շուրջ բանակցությունների հարցում Հայաստանի որդեգրած քաղաքականությունում, այն է՝ բարձրացնել հարցը ԵՏՄ շրջանակում դաշնակից Բելառուսի հետ, եւ ընդհանրապես՝ բարձրացնել այդ հարցը։

Հաշվի առնելով, որ միջազգային օրակարգում չկա մեկ այլ, համենայն դեպս, հանրային հարց, որի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը կարող են բախվել, ապա կարելի է եզրակացնել, որ ներկա պահին հայ-ռուսական հարաբերությունների միակ անհարթությունը հենց գազի հարցն է, իհարկե՝ մռայլված նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շարունակվող կալանքով։

Ի՞նչ է անում Ռուսաստանը

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, այսինքն՝ այն երեք երկրներից մեկն է, որոնք մանդատ ունեն զբաղվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Որպես համանախագահող երկրի երկարամյա արտգործնախարար՝ Սերգեյ Լավրովը, իհարկե, տիրապետում է Արցախյան հարցի շուրջ բանակցությունների եւ ներկա իրավիճակի բոլոր նրբություններին։

Սերգեյ Լավրովի շուրթերով՝ Ղարաբաղյան հակամարտության մասին տեսակապի միջոցով արված հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի եւ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշման փորձեր, որոնք, ինչպես վերը նշեցինք, կարող են պայմանավորված լինել գազի գնի շուրջ Հայաստանի դիրքորոշմամբ։

Այսինքն՝ Ռուսաստանը իր դաշնակից երկրի, ԵՏՄ եւ Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրի հետ էներգակրի սակագնի հարցում ունեցած անհամաձայնությունները պրոյեկտում է Արցախյան հակամարտության կարգավորման վրա։ Մի հարցի, որն ամենակարեւորն ու առանցքայինն է Հայաստանի համար։

Իհարկե, չի կարելի բացառել, որ Արցախի վերաբերյալ Լավրովի հայտարարություններն ունեն այլ շարժառիթներ եւս, օրինակ՝ կապված բուն բանակցային գործընթացում իրավիճակը փոխելու հետ, սակայն ընդհանուր պատկերում այդ հայտարարություններն արվել են գազային տարաձայնությունների ֆոնին եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ, ինչով ավելի են մեծացրել ճնշումը Երեւանի վրա։

Ու կրկին ստացվում է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները երբեմն ստանում են, մեղմ ասած, ոչ դաշնակցային երանգներ, եւ Հայաստանը կոնկրետ այս դեպքում գտնվում է մի տնտեսական միությունում, որտեղ էներգակիրների գնի շուրջ վեճը կարող է անդրադառնալ առանցքային հակամարտությունում հայկական դիրքերի եւ անվտանգության վրա։

Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն