Yerevan, 27.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Խաչատրյան տրիոն» պատրաստվում է լայնածավալ շրջագայության

Culture

«Խաչատրյան տրիո» կուլտային անսամբլը երաժշտական այս սեզոնում նշում է իր 20-ամյակը: Երաժիշտները պատրաստվում են տոնակատարությունները սկսել Ռուսաստանում և Բալթյան երկրներում կայանալիք լայնածավալ շրջագայությամբ, որը կընթանա փետրվարի 2-ից 27-ը և ավելի քան 15 քաղաքների բնակիչներին կներկայացնի խնամքով ընտրված հոբելյանական երկացանկ:

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, «Խաչատրյան տրիոյի» ջութակահար Կարեն Շահգալդյանը կիսվել է առաջիկա շրջագայությանը վերաբերող նորություններով։Ի դեպ, ըստ նրա, այս շրջագայությունն անսամբլի պատմության մեջ ամենաերկարն է լինելու: Հենց այս թեմայով էլ ընթացավ մեր «դասական» երկխոսությունը:

- Դուք բազմիցս նշել եք, որ առաջիկա շրջագայությունը բացառիկ է իր մասշտաբներով: Մեր ընթերցողներից ո՞ւմ  հնարավորություն կտրվի սեփական քաղաքում մասնակցելու ձեր համերգներին: Քանի՞ համերգ է նախատեսված:

- Անկեղծ ասած, այս շրջագայությունը հսկայական է: Այս համերգային սեզոնում լրանում է մերտրիոյի 20-ամյակը, բայց այդ քսան տարիների ընթացքում մենք, երևիթե, դեռ չենք ունեցել այսպիսի երկար շրջագայություն: Մեկ ամսվա ընթացքում կլինի 17 համերգ, համերգներ Ռուսաստանում և Մերձբալթյան երկրներում. ընդգրկված են բոլոր երեք Մերձբալթյան  երկրները՝ Էստոնիան, Լիտվան և Լատվիան: Մենք կլինենք Ուրալի խոշոր քաղաքներում՝  Եկատերինբուրգում, որտեղ Ռուսաստանի լավագույն ֆիլհարմոնիաներից մեկն է: Մենք կայցելենք Չելյաբինսկ, Տյումեն, Պերմ, այսինքն՝ տարածաշրջանի բոլոր մշակութային կենտրոնները: Կլինենք Մուրմանսկում, Պետրոզավոդսկում, համերգ կունենանք Մոսկվայում:

Տուրը մեծ է, ամենուրեք ներկայանալու ենք ծրագրային բազմազանությամբ: Հանդես կգանք նվագախմբի հետ, ինչպես նաև հենց մեր եռյակով, այնպես որ միշտ ունենք ձգտելու տեղ, միշտ կա այն, ինչին պետք է պատրաստվել:

Ես շատ ուրախ եմ, որ մեր վաղեմի գործընկեր Կոնստանտին Իշխանովը, ում հետ մենք երկար տարիներ համագործակցում ենք տարբեր երկրներում, տարբեր հարթակներում, տարբեր թեմաներով, մեզ մեծ օգնություն է ցուցաբերում այս շրջագայության ընթացքում, աջակցում է մերհամերգներին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես նաև Մերձբալթյան երկրներում մեր դեսպան Տիգրան Մկրտչյանը նույնպես ստանձնեցին կազմակերպչական աշխատանքների զգալի մասը: Առանց նրանց, այս ամենը, իհարկե, տեղի չէր ունենա:

 

- Շատ երաժիշտների համար երկար շրջագայությունները կապված են մտավոր և ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության հետ: Ինչպե՞ս է ձեր մարմին նարձագանքում երկար բացակայությանը տանից և անընդհատ տեղաշարժերին:

- Նման հարցի վերաբերյալ կա Ռոստրոպովիչի հայտնի պատասխանը: Միանգամ նրան հարցրին, թե ինչպես են ճամփորդությունները, բոլոր տեսակի տուրերը ազդում նրա վրա: Եվ նա պատասխանեց. «Տեսե՜ք, ես շատ եմ սիրում ճամփորդել, լինել տարբեր երկրներում և իմ մասնագիտության շնորհիվ կարող եմ դա անել: Ինձ շատ է դուր գալիս նոր մարդկանց հանդիպելը, նրանց հետ շփվելը և իմ մասնագիտության շնորհիվ ես նվագում եմ սիրածս երաժշտությունը տարբեր բեմերում, տարբեր նվագախմբերի հետ, տարբեր դահլիճներում, տարբեր լսարանների համար, հանդիպում եմ նոր զարմանահրաշ խոհանոցների և այլն: Այդ էլ քիչ է, նրանք ինձ դրա համար գումար են վճարում: Ձեր կարծիքով, ո՞րն է իրավիճակի բացասական կողմը»:

Այսպիսով, ես անկեղծորեն համաձայն եմ նրա հետ: Իմ սուբյեկտիվ կարծիքով, սա աշխարհի լավագույն մասնագիտությունն է, այնպես որ ես այն չէի փոխի որևէ այլ բանի հետ: Իհարկե ընտանիքի հետ կապված կան որոշ դժվարություններ, քանի որ հայրիկը մեկ ամսով մեկնում է, և նրան չեն տեսնում, բայց մյուս կողմից՝ իմ երեխաները շատ լավ են տիրապետում աշխարհագրությանը: Եվ նվերները, իհարկե, պետք է նվերներ բերեմ յուրաքանչյուր շրջագայությունից: Ամեն բան ունի իր լավ կողմերը:

- Տարբեր ոլորտների ներսում առկա է մի միֆ, որ հայերի համար շատ դժվար է աշխատել թիմում. ամեն ոք ուզում է առաջնորդել և ամեն ոք փորձում է ամենուր ցուցադրել իր ուժեղ կողմերը: Ո՞րն է արդեն քսան տարի «Խաչատրյան տրիոյի» հաջողության ու հարմոնիկ լինելու գաղտնիքը:

- Կարծում եմ, որ դա, ամենայն հավանականությամբ, ոչ թե միֆ է, այլ ճշմարտություն: Այդ ամենի համար հիմքեր կան, քանի որ դրա շնորհիվ մեր ժողովուրդը գոյատևել է և շարունակում է գոյատևել միայն սեփական ռեսուրսների հաշվին: Ի դեպ, միակ հարստությունը, որ մենք ունենք, մեր տաղանդն է: Միշտ էլ եղել է: Եթե մենք նաև սովորենք մեր անհատական տաղանդը դնել ընդհանուր կաթսայի մեջ, ապա, մեղմ ասած, ամեն ինչ լավ կլինի:

Մեզ, կարծում եմ, օգնում է այն, որ երեք հոգի ենք: Այս առումով, ինչո՞ւ է քառյակը կամերային երաժշտության կատարողականության ամենաբարձր աստիճանը և, միևնույն ժամանակ, ամենադժվարը: Որովհետև անսամբլում երաժիշտների թվի բազմությունը ենթադրում է ստեղծագործական վեճեր, լավ իմաստով, ինչը, ի վերջո, պետք է հանգեցնի լուծման: Չորս հոգու դեպքում դա ավելիբարդ է: Երբ երեքն են, միշտ կա արագ համաձայնության հնարավորություն: Նաև անսամբլում ունենք մի կին, ինչը մեզ միշտ թույլ է տալիս դժվար իրավիճակներում ապավինել նրա վճռականությանը:

Ամենակարևորն այն է, որ մենք միասին չենք նվագում, որպեսզի ապացուցենք մեր որևէ համոզմունք կամ գերակայություն: Ոչ, հաստատոչ: Մենք միավորվեցինք՝ նվագելու երաժշտություն, քանի որ այն շատ ենք սիրում: Կամերային երաժշտության և  տրիոյի երկացանկն իր որակով զարմանալի է:

- Իսկ ի՞նչ ստեղծագործություններ  եններկայացվելու այս շրջագայության ընթացքում: Կա՞ն կոնկրետ աշխատանքներ, որ առանձնահատուկ ուշադրության են արժանի։

- Երեքս էլ միշտ շատ խնամքովենք ընտրում երկացանկը և երկար ժամանակ որոնում այն ամենը, ինչ պետք է նվագենք  յուրաքանչյուր համերգին: Այս շրջագայության ռեպերտուարը բավականին ծավալուն է։Սկսենք նշանակալի գործերից: Կլինի Դվորժակի ֆամինորային տրիոն, Ռախմանինովի Էլեգիական տրիոն, Արամ Խաչատրյանի պիեսները (նրա ամենահայտնի գործերի մշակումները, որոնք պատրաստվել են հատուկ մեզ համար՝ մերիսկ պատվերով), կհնչեն պիեսներ Կոմիտասից, մալթացի երգահան Ալեքսեյ Շորից, ում ստեղծագործությունները մենք երկար ժամանակ է, ինչ նկատարում ենք, և ում հետ մենք համագործակցում ենք։Կլինի ծրագրի ֆրանսիական մաս` Դեբյուսիի և Ռավելիտրիոն, որից մենք տարիներ առաջ սկսեցինք մեր գործունեությունը, Ա. Բաբաջանյանի տրիոն, որը մենք փորձում ենք նվագել ամենհարմար առիթով, քանի որ այն անխոս կամերային ժանրի մարգարիտ է՝ չնայած բավարար չափով հայտնի չէ արևմուտքում:

Այստեղ, կրկին անդրադառնալով թիմային աշխատանքի խնդրին, մենք շատ վատ ենք հանրահռչակում մեր նվաճումները և ուժեղ կողմերը: Եթե մենք խոսում ենք դրանց մասին, ապա հիմնականում դա տեղի է ունենում հայ հասարակության մեջ, մեր սեփական ժողովրդի համար, և մնում է ներքին խոսակցություն: Այս իմաստով, եթե մի փոքր շեղվեմ թեմայից, ես շատ ուրախ եմ Սերգեյ Սմբատյանի ևՊետական սիմֆոնիկ նվագախմբի հաջողությունների համար. նրանք կատարեցին Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան իրենց եվրոպական շրջագայության ընթացքում: Սա հիանալի որոշում է և, իհարկե, կայացման մեջ դժվար, բայց ես ուրախ եմ, որ նրանք դա արեցին: Մեր հերթին ու մեր մասշտաբների պարագայում փորձում ենք անել նույնը:

-Մենք հասանք հայ երաժիշտների թեմային, որոնք, ինչպես ասում են շատերը, ներառյալ՝ Կոնստանտին Իշխանովը, ում մասին վերը նշեցիք, արտասահմանում հայկական դասական երաժշտության և հայկական մշակույթի դեսպաններն են: Ի՞նչ է արվում մեր երկրում, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց գործունեությամբ սկսել հայ մշակույթիհանրահռչակման ճանապարհը:

- Անցյալ տարի, օրինակ, ես ևԿոնստանտինն իրականացրինք մի նախագիծ, որը, ցավոք, հարիր ուշադրության չարժանացավ, և ես շատ եմ ցավում դրա համար: Այն բաղկացած էր երկու մրցույթից` կոնսերվատորիայի ուսանողների, գործող երաժիշտների համար: Մեկը նախատեսված էր դաշնակահարների՝ Համբուրգում անցկացվող մրցույթի համար, իսկ մյուսը լարայինների՝ Վիենայում անցկացվող մրցույթի համար: Հայտարարվեց մրցույթ հենց միայն հայ երաժիշտների համար, որի արդյունքում այս ընտրության լավագույն մասնակիցները հնարավորություն ստացան բացարձակապես անվճար մասնակցել արտասահմանյան մրցույթներին և վարպետության դասերին: Տրանսպորտը, բնակության և մրցույթի մասնակցության ծախսերը ամբողջությամբ տրամադրվում էին: Գործնականում, սա դառնում էր տուրիստական ուղևորություն. պետք էր գալ, նվագել տասնհինգ րոպեանոց ծրագիրը և հավաքել ճամպրուկները:

Պետք է լրջորեն մտածել մեր կրթության մակարդակի մասին, որպեսզի ավելի շատ երիտասարդներ ունենանք, ովքեր իվիճակի կլինեն մրցել և պատրաստ կլինեն համերգներ տալ, քանի որ հնարավորությունները կան: Կոնստանտինի նման մարդիկ ստեղծում են այդ հնարավորությունները: Եթե սա լիներ քսանտարի առաջ, ես ոտաբոբիկ կվազեի, որպեսզի ստանայի այս հնարավորությունը:

Պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք կրթությանը, կրթական համակարգին, դրա որակին: Կան բազմաթիվ հնարավորություններ, և նման հնարավորությունները, որ տրամադրվում են Կոնստանտինի կողմից, եզակի են: Նրա կազմակերպությունն ունի նախագծերի շատ մեծ ցանց, բայց աշխարհում ոչ մի այլ երկրում, բացի մեր երկրից, նման հնարավորություններ չեն տրամադրվել: Դա արվել է հատուկ Հայաստանի համար՝ շնորհիվ մերկապերի ևՀայաստանի հանդեպ նրա վերաբերմունքի: Եվ շատ ցավալի է, որ դա չի օգտագործվում իր ներուժիչ ափով։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia