Բժիշկը կոչ է անում դադարեցնել ինքնամեկուսացման ռեժիմը. կորոնավիրուսը դատավճիռ չէ
ԲլոգՄոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բժշկական բաժանմունքի նախկին պետ Միխայիլ Վարդապետովը կոչ է արել վերացնել կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված ինքնամեկուսացման ռեժիմը։ Ռուսաստանում և շատ այլ երկրներում մարզական մրցաշարերի անցկացումը դադարեցվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Ներկայումս շրջանների մեծ մասը ներդրել է ինքնամեկուսացման ռեժիմ կամ այլ սահմանափակումներ:
«Արդյոք ժամանակը չէ՞ դադարեցնելու այս ամենն ու թույլ տալու, որ մարդիկ գնան զբոսանքի, վազքի, այգիներում կամ անտառում զբոսնելու: Տանը նստելը վնասակար է առողջության համար: Ստերիլությունը իմունիտետի թշնամին է: Կորոնավիրուսը դատավճիռ չէ», - գրել է Վարդապետովը Ինստագրամի իր էջում: