Սահմանապահ Բերքաբերը կասֆալտապատվի
ԲլոգՍահմանապահ Բերքաբեր գյուղի գլխավոր ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են:
Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
«ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը,փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը տեղում ծանոթացել են կատարվող աշխատանքներին:
4 կմ ճանապարհը շահագործման կհանձնվի օգոստոս ամսին»,- գրված է էջում: