Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ» Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը


«Ճիշտ մո­տե­ցում չէ. հեր­թա­կան ժա­մա­նա­կավ­րեպ և սխալ գոր­ծո­ղու­թյու­նը»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին, որոնք ուժի մեջ են մտել երեկվանից: Համաձայն այդ փոփոխությունների, այլևս ազատ տեղաշարժման սահմանափակումներ չկան, թույլատրվել են նաև որոշ գործունեության տեսակներ: Զուգահեռ՝ Հայաստանում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը:

 Միայն երեկվա տվյալներով հաստատվել էր կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք, մահվան՝ 4, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2507-ի: Երեկ օրվա ավարտին չբացառվեցին այլ սցենարներ, հայտարարվեց նաև կրկնակի վարակվողների մասին: Բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը սահմանափակումները հանելն արդարացված չի համարում:

«Այդ մեթոդը ճիշտ չէ, որովհետև վարակակիրների թիվը աճում է: Այսինքն, մենք դեռևս անցնում ենք այդ ճանապարհը, մենք դեռևս վարակակիրների թվի գագաթնակետ չենք հասել, ու եթե նման պարագայում վերցնում ու հանում ենք սահմանափակումները, բնականաբար, ունենալու ենք ավելի շատ վարակակիրներ: 

Իմ կարծիքով, այս պարագայում վերոնշյալը ճիշտ մոտեցում չէ. հերթական անգամ ժամանակավրեպ և սխալ գործողության ենք ականատես լինում: Առհասարակ երկու տարբերակ կա. կա՛մ երկիրը պետք է որդեգրի «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» քաղաքականությունը և նման կերպ շարունակի առաջնորդվել, ինչպես, օրինակ, Բելառուսը, կա՛մ պետք է որդեգրի խիստ սահմանափակումների մեթոդը, ինչպես արեց Չինաստանը ու հաղթահարեց վիրուսը: 

Բայց մենք այս առումով խնդիր ունենք. ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ տարբերակն ենք որդեգրել: Մի կողմից բառամթերքում նշվում է՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», մյուս կողմից՝ որևէ տեսակի խիստ սահմանափակում չի կիրառվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Գրիգորյանը՝ նշելով, որ անգամ արտակարգ դրության պարագայում մենք դրսում բազմաթիվ քաղաքացիների առկայություն էինք արձանագրում:

«Բացի այդ, արտակարգ դրության պարագայում մենք նաև շատ վարակակիրներ էինք ունենում: Այսօրվա ղեկավարությունը չկարողացավ անգամ խիստ արտակարգ դրությունը պահել, մինչդեռ արտակարգ դրության ամբողջ իմաստն այն է, որ կարողանանք վարակի աճի տեմպը դանդաղեցնել կամ դադարեցնել: Այդուհանդերձ, ո՛չ դանդաղեցրինք, ո՛չ դադարեցրինք այն, բայց սահմանափակումները հանեցինք»,-ասաց նա:

Այս համատեքստում անդրադառնալով բնական իմունիտետի խթանման հնարավորությանը, ինչի մասին այս օրերին հատկապես շատ է արծարծվում, մասնագետը նշեց, որ բնական իմունիտետի մասին խոսելը դեռ շատ վաղ է:

«Ինչո՞ւ, որովհետև մենք չգիտենք՝ վարակակրությունն արդյոք բնականոն իմունիտետ ապահովո՞ւմ է, թե՞ ոչ: Չինաստանում նշվում են բազմաթիվ դեպքեր, երբ վարակակիրը կորոնավիրուսով կրկնակի է վարակվել: Այսինքն, դեռ ուսումնասիրված չէ՝ կառաջանա՞ բնական իմունիտետ, թե՞ ոչ: Շատ բաներից են իրականում խոսում, բայց վարակը նոր է, անհայտ, և վտանգը հենց անհայտ լինելու մեջ է: 

Մենք չգիտենք, օրինակ, վարակված, բուժված հիվանդները մեկ տարում ի՞նչ բարդություններ կարող են ունենալ, ինչի՞ առջև կարող է կանգնել առողջապահությունը. այսինքն, իր վտանգը ոչ թե թոքաբորբն է, այլ հեռահար բարդությունը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ վերոնշյալ պատճառներով չի ողջունում բնական իմունիտետի վերաբերյալ թեզը:

«Եթե կարելի է չհիվանդանալ, ապա պետք է չհիվանդանալ»,-հավելեց նա: 

Նշենք, որ այս փուլում վարակի դեմ պայքարում պետական մակարդակով գլխավորապես կարևորվեց անհատական պատասխանատվությունը: Գևորգ Գրիգորյանը նշեց, որ այս հանգամանքն իր համար բացարձակապես արդարացված չէ:

 

Ինքնագիտակցության չափը հասկանալու համար նա օրինակ բերեց արտակարգ դրության ժամանակ առկա խցանումները:

«Երբ անգամ արտակարգ դրության պայմաններում դրսում շատ մարդ կա, իմաստ չկա խոսել ինքնագիտակցությունից: Առհասարակ, իմաստ չկա խոսել նման բաներից, որովհետև մեր բնակչությունը հյուրընկալ է, շփվող, ու եթե ցանկանա դուրս գալ, դուրս է գալու: Հիմա այս իրավիճակում այդքան էլ ճիշտ չէ փորձել ամբողջ մեղավորությունը բարդել ժողովրդի ուսերին՝ մոռանալով սեփական սխալներն ու ապիկար կառավարման մեթոդը»,-ասաց բժիշկը՝ հավելելով, որ նման աճի տեմպերի պատճառներից մեկն էլ հանցավոր ինքնավստահությամբ տառապող կառավարությունն է:

Նա նշեց, որ անկասկած վարակակիրների քանակը շատանալու է. «Եթե արտակարգ դրության պայմաններում էին դեպքերը կրկնակի ավելանում, ապա հնարավոր չէ, որ դեպքերը նվազեն սահմանափակումները մեղմացնելու պարագայում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը