Սա իրենց համար իրավական հարց չի, սա քաղաքական կամքի հարց է. Անի Սամսոնյան
ԲլոգԻշխանությունը մերժեց ԱԺ նիստում նույնիսկ քննարկել փաստաբանների մասնագիտական գործունեության պաշտպանության մեր նախագիծը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Այն դեպքում, երբ ես առաջարկեցի հանել այն մասը, որի հետ իրենք ունեն անհամաձայնություն, էլի մերժեցին քննարկումը: Սա իրենց համար իրավական հարց չի, սա քաղաքական կամքի հարց է և անբարյացակամ վերաբերմունք մարդու իրավունքների պաշտպանությանը»,-նշել է նա: