Ես մանդատը վայր չեմ դնելու․ Աննա Կարապետյան
ՔաղաքականԵս զարմացած եմ, որտեղից եք դուք գտնում այդ լուրերը, ես մանդատը վայր չեմ դնելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, թե նա պատրաստվում է մանդատը վայր դնի։
«Ես ուզում եմ հասկանալ դուք այդ լուրերը որտեղի՞ց եք գտնում։ Գրել եք, որ ես ամենաշատ գործուղված պատգամավորն եմ, դուք գոնե վիճակագրություն նայում ե՞ք, եթե ոչ ամենաքիչ, ապա միջին գործուղված պատգամավորն եմ»,-ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ ինչ-որ ուժեր ցանկանում են պառակտում մտցնել խմբակցության մեջ։
Հարցին, թե ինչո՞ւ է հենց իր անունը նշվում, Կարապետյանն ասաց․ «Այդ հարցի պատասխանը հենց ստանաք, խնդրում եմ ինձ էլ ասեք»։
Դիտարկմանը, թե նա կապ է ունեցել նախկին իշխանության հետ, մասնավորապես, եղել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը, գուցե այդ է պատճառը նման խոսակցությունների, Կարապետյանը նշեց․ «Նման բան չկա ժողովուրդ»։