Ընկերությունը դատի է տվել «Յուքոմ»-ին, ներկայացնելով մոտ 128 մլն դրամի պահանջ


Պարզվում է, որ «Յուքոմ» ընկերության ֆինանսական վիճակն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Եվ չի բացառվում, որ շատ շուտով ականատես կլինենք, թե ինչպես է կապի ծառայություններ մատուցող երբեմնի հսկան սնանկանում:
 
Խնդիրն այն է, որ օրերս պարզ դարձավ, որ «Հէքսադա» ընկերությունը «Յուքոմ» ընկերությունից մոտ 128 մլն դրամի գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել դատարան: Հայցն ընդունվել է, սակայն դեռևս առաջին նիստի օրը նշանակված չէ:
 
Հայցի մասին մանրամասներ պարզելու համար Orer.am-ը փորձեց կապ հաստատել կողմերի հետ, սակայն «Հէքսադա» ընկերության տնօրենի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:
 
Չհաջողվեց հարցեր ուղղել նաև «Յուքոմ» ընկերության ֆինանսական տնօրեն Հրայր Բաբայանին, քանի որ գումարի պահանջի մասին հարցը լսելուց հետո նա անջատեց հեռախոսը, իսկ մեր հետագա զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:
 
Հիշեցնենք նաև, որ «Յուքոմ ընկերության 89 % -ը 2018-ի մայիսից գրավադրված է երեք՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ում (HSBC), «Արդշին» և «Ամերիա» բանկերում։
 
Ստացվում է, «Յուքոմ» ընկերության գահավիժումը կանխելն այնքան էլ հեշտ չի լինի: Առավել ևս, եթե այս ամենին ավելանան ֆինանսական պահանջի մասին այլ ընկերությունների դատական հայցեր ևս:
 
Ամենայն հավանականությամբ, իրավիճակը դուրս կգա կառավարելիության շրջանակներից և կապի հայաստանյան երբեմնի խոշոր օպերատորից կմնա միայն բարի հուշեր, այն էլ պատմության էջերում:
 
Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 8216 է, մահվան դեպքերինը՝ 157 Հա­յաս­տա­նը կա­րե­լի է դասել «չբուժ­ված» երկր­նե­րի շար­քին. ԱՊՀ երկր­նե­րի «կո­րո­նա­վի­րու­սա­յին» վի­ճա­կը Նոր նախագիծ կա­մա­վոր­նե­րի և կա­մա­վո­րության մասին. «Փաստ» Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյան «Մար­դիկ իրենց մեջ ծնված ագ­րե­սի­ան տե­ղա­փո­խում են այն կա­ռույց­նե­րին, որոնք կոչ­ված են իրենց մա­սին հոգ տա­նե­լու». «Փաստ» Նվիրական այս օրը մեր հայացքն ուղղում ենք դեպի Սարդարապատի հուշահամալիր․ Կաթողիկոսի ուղերձը «Հա­մե­մա­տա­բար հան­դարտ վի­ճա­կը դա­դա­րում է գո­յու­թյուն ունե­նալ.մտնում ենք լար­վա­ծու­թյան աճի եր­կա­րա­ժամ­կետ շրջան». «Փաստ» «Հե­ղա­փո­խու­թյան» բրեն­դն սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում. «Փաստ» Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան Անո­րո­շու­թյան և ռիս­կե­րի «խաչ­մե­րու­կում». «Փաստ» Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն Ձա­խո­ղումն ակն­հայտ է. ան­հա­ջո­ղու­թյան հե­տև­ան­քով տնտե­սա­կան ավե­լի բարդ փու­լում ենք հայտն­վում. «Փաստ» «Ժողովուրդ». Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները «Սա մոտեցում չէ, իրական պայքար չէ, այլ պայքարի իմիտացիա». «Փաստ» Փնտրվում են «սրտի» դատավորներ. «Փաստ» Ավե­լի վտան­գա­վոր է, երբ իշ­խա­նու­թյունն սկսում է հա­վա­տալ իր իսկ ձև­ա­վո­րած այս կամ այն մի­ֆին. «Փաստ» Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը. ԿԳՄՍ նախարար Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդ է մահացել․ Aravot.am
website by Sargssyan