Երևան, 17.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ


«Ճգնա­ժա­մա­յին կա­ռա­վա­րում գո­յու­թյուն չու­նի, պե­տա­կան հա­մա­կարգն ուժաս­պառ է, իսկ կադ­րե­րը ոչինչ չեն կա­րո­ղա­նում անել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք ճգնաժամային կառավարման այսօրվա դրությամբ առկա արդյունքներին, խոսել կառավարման համակարգի ձևի ու բովանդակության մասին, դիտարկել նաև վերջին շրջանի զարգացումները՝ իշխանական թիմի ներսում կատարվող գործընթացների, փոխատեղումների համատեքստում:

Չհամակարգված գործողությունների շղթա. թերություններ՝ երեք ուղղությամբ

Սկսելով ճգնաժամային կառավարումից՝ Ս. Սերոբյանը շեշտեց, որ առհասարակ կանխարգելման, կազմակերպման, պլանավորման և այդ ամենի վերահսկողության իրականացման արդյունքում պետք է արդյունքների գնահատում լինի:

«Մենք այսօր բացթողումներ ու թերություններ չէինք արձանագրի, եթե կառավարման համակարգն իր բնականոն հունով աշխատեր, եթե և՛ առողջապահության, և՛ ընդհանուր ղեկավար մարմնում լինեին կոմպետենտ ներկայացուցիչներ ու կառավարիչներ: Մենք այսօր կարող ենք փաստել, որ իշխանական թիմն ընդունակ չէ ճգնաժամային կառավարում իրականացնել: 

Միայն ֆինանսական աջակցությունը չէ, որ պետք է լիներ կառավարման հիմնաքարերից մեկը: Ես թերությունների երեք շղթա եմ առանձնացնում. առաջինն առողջապահական ոլորտի թերություններն են, երկրորդում քաղաքացիների վերաբերմունքն է, երրորդը՝ կառավարության գործունեությունը, որը պետք է ռացիոնալ կառավարում իրականացներ: Վերջինը, սակայն, նպատակաուղղված չէր քաղաքացիների կյանքի բարելավմանը: 

Ընդհանուր առմամբ, ճգնաժամային կառավարում գոյություն չունի, պետական համակարգն ուժասպառ է, իսկ կադրերը ոչինչ չեն կարողանում անել: Այս ամենին զուգահեռ՝ խորանում են նաև սոցիալական ու տնտեսական խնդիրները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց հանրային կառավարման փորձագետը՝ շեշտելով աջակցության ծրագրերի արդյունավետության խնդրի, ինչպես նաև մի շարք այլ հիմնահարցերի առկայության մասին:

«Այս ամենը վկայում է, որ ունենք չհամակարգված գործողությունների շղթա: 

Իսկ երբ որոշակի սահմանափակումներ հանվեցին և շեշտը դրվեց հատկապես քաղաքացիների պատասխանատվության վրա, մենք վարակակիրների թվերի աճ տեսանք: 

Պատճառն այն էր, որ չհաջողվեց նաև ճիշտ ժամանակահատվածում բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը, հետո նաև իրականացնել այն միջոցառումները, որոնցով նրանք կարող էին կանխարգելել վիրուսի տարածումը: Կառավարման համակարգի թերություններն իրենց արտացոլումը գտան նաև քաղաքացիների շրջանում. վերին օղակի անպատասխանատվությունն անդրադարձավ նաև հասարակական օղակի վրա: 

Սա է պատճառը, որ այսօր ունենք անարդյունավետ կառավարման հետևանքներ, երբ մի կողմից՝ աճում է վիրուսով վարակվածների թիվը, մյուս կողմից՝ առկախված է մնում քաղաքացիների ապահովվածության հարցը. այսինքն, ունենք օրավարձով աշխատողների հիմնախնդիր, աջակցություն չստացածների մի ստվար զանգված ու ծանրաբեռնված բանկային համակարգ: Այս ամենը ձախողումների շղթայի շարունակությունն է»,-նշեց նա:

Կադրային քաղաքականության լուրջ բացթողումներ ու խնդիրներ

Ս. Սերոբյանի խոսքով, առհասարակ, կառավարման ընդհանուր համակարգը թե՛ նախկինում, թե՛ ներկայում մի շարք թերություններ ունի. 

«Պատճառն այն է, որ մեր քաղաքական ղեկավարությունը արմատական ու համակարգային փոփոխությունների գնալու կամք չունի: Այսպես կոչված, հեղափոխությունից երկու տարի է անցել, և ոչ թե գործելաոճի կամ համակարգային փոփոխության ենթարկված կառուցակարգեր, այլ ընդամենը ազգանունների փոփոխություններ ենք տեսել: 

Մենք չենք կարող ավելին պահանջել այս կառավարությունից, որովհետև այստեղ դեռ չկա այն գիտակցումը, որ ճիշտ մասնագետը, ճիշտ կառավարիչը պետք է իր տեղում լինի: Այսօր կադրային քաղաքականության լուրջ բացթողումներ ու խնդիրներ ունենք, որոնք անդրադառնում են կառավարման համակարգի և՛ որակի, և թափանցիկության, և՛ հաշվետվողականության վրա: Այսօր նաև կառավարության ղեկավարն է բողոքում իր իսկ կառավարության գործունեությունից, ինչը մի քանի պատճառ ունի: 

Նախ՝ չունեցանք համակարգային փոփոխության գնալու կամք, որի նպատակը կլիներ իրական բարեփոխումների իրականացումը: 

Բացի այդ, իշխանության ներկայացուցիչները իրենց ղեկավարի գլխավորությամբ չունեն պրոֆեսիոնալ մակարդակ, մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ, թիմում մեծամասամբ ներգրավված չեն կոմպետենտ կառավարիչներ ու անձինք, որոնք ի զորու են իրականացնել այդ փոփոխությունները: 

Այսօր օբյեկտիվ չէ մեղադրել մի կառավարման շղթայի, որն իրականում չունի ռացիոնալ և արդյունավետ կառավարում իրականացնելու հնարավորությունները: Ու քանի որ քաղաքական ղեկավարությունը ունակ չէ փոփոխություններ իրականացնել, պատկերն այսպիսին է մնալու»:

«Բարիեր», որը մինչ օրս չի հաղթահարվել

Նա շեշտեց, որ պատահական չեն դժգոհությունների ալիքները: Ս. Սերոբյանի կարծիքով, նույն ճգնաժամային կառավարումը ցույց տվեց, որ հասարակության մի ստվար զանգված կրկին անտարբերության քողի տակ մնաց. «Երկու տարվա ընթացքում մենք տեսանք օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների թերացումները, որոնց առկայության պայմաններում, առհասարակ, հնարավոր չէ բնականոն հունի մեջ մտցնել կառավարման գործընթացները: 

Բացի այդ, մեծ հաշվով, բարեփոխումների շղթայի համար անհրաժեշտ գործիքակազմ ու օրակարգ չունեն, մինչդեռ քաղաքացիները 2018թ.-ին պայքարում էին ոչ թե ազգանունների փոփոխության, այլ ընդհանուր կառավարման համակարգի փոփոխության համար: 

Քաղաքացիներին միայն ասել՝ մենք ձեզ սիրում ենք, ամեն ինչ անելու ենք ձեզ համար, ոչինչ է, եթե չկա կոնկրետ գործիքակազմ առ այն, թե ինչպես են բարելավելու քաղաքացիների կենսամակարդակը: 

Շատ խնդիրների հիմքում նաև իշխանություն և ժողովուրդ կապի բացակայությունն է: «Բարիեր» կա, որը մինչ օրս չի հաղթահարվել: Նվազագույն գիտելիքներով յուրաքանչյուր քաղաքացի կարող է կազմել կառավարության գործունեության զեկույցներ, ներկայացնել գունավոր թվեր, որոնք առօրյայում իրենց արտացոլումը չեն գտնում:

 Չենք ասում, որ կառավարությունը ընդհանրապես որևէ գործողություն չի իրականացնում, հնարավոր են նաև որոշակի արդյունքներ, բայց խնդիրն այլ է. ասում ենք՝ քայլերը, որոնք իրականացվում են, չեն համապատասխանում իրականությանը: Թվերի ու զեկույցների հիմքում փակ շղթա ու հաշվետվողականության ցածր մակարդակ կա»: 

Ս. Սերոբյանը շեշտեց, որ սոցիալական հիմնախնդիրների կարգավորման հստակ մեխանիզմներ չկան. «Իրականում զեկույցներ ներկայացնելով՝ հնարավոր չէ խաբել մարդկանց, որովհետև նրանց որոշակի հատվածն արդեն արթնացել է խորը թմբիրից ու տեսել, որ ինչպես նախկինում, այսօր էլ են խաբված»:

Անդրադառնալով իշխանության ներսում առկա գործընթացներին, նաև տեսանելի դաշտում տեղի ունեցող փոխատեղումների ձևին, այդ ամենը դիտարկելով կառավարման խնդիրների համատեքստում՝ Ս. Սերոբյանը նշեց. 

«Այս ամենը վկայում է նրա մասին, որ կադրային քաղաքականության հետ աղերս չունենալու խնդիր կա: Երկրորդ խնդիրը պայմանավորված է կադրերի սղության հետ: Այս ամենը նաև իշխանության ներսում առկա կոնֆլիկտային մեծ հարթակի առկայության ցուցիչ է, ինչի մասին մինչ այս ևս խոսվում էր:

 Անհասկացվածություն, միմյանց նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք ու մի շարք հիմնախնդիրներ, որոնք բխում են պաշտոնի նկատմամբ սիրուց: Հիմա կարող ենք նաև փաստել, որ իշխանության մեծամասնությունը մոռանում է իր անցյալը, ինչպիսին է եղել նախկինում: 

Չկա իրականության զգացում, իշխանությունը չի գիտակցում իր քայլերի հաջորդականությունն ու ազդեցության հետևանքները: Առհասարակ մի կադրին մյուսով փոխարինելով կամ որոշակի տարաձայնություններ ստեղծելով՝ դրական արդյունքի չենք կարող հասնել: 

Որքան էլ մեկին մյուսով փոխարինենք՝ տվյալ կառավարման օղակը կամ համակարգը ոչ մի էական փոփոխության չի ենթարկվի: Արմատական փոփոխությունների ու բարեփոխումների շղթա է անհրաժեշտ, որոնցով հնարավոր կլինի փոփոխության ենթարկել կառուցակարգերը»:

Փորձագետը կարևորեց նաև ընդդիմության, ինչպես նաև այլ կառույցների հետ համագործակցությունը: «Համագործակցությունը կարող է դրական արդյունքներ տալ, բայց ներկայիս իշխանությունը պատրաստ չէ համագործակցության, երկխոսության և ի վիճակի էլ չի երկխոսություն իրականացնել, որովհետև բոլորին պիտակավորել է: 

Չկա նաև ընդդիմության դերի ու կարևորության գիտակցումը: Իրականում հիմնախնդիրների լուծումը ոչ թե անձերով, այլ համակարգով է պայմանավորված: Համակարգն է թելադրում գործելաոճը: 

Եթե ձևի փոխարեն բովանդակությունը փոխենք, այդ դեպքում արդյունք կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ համագործակցությունը կարող է հնարավորություն ստեղծել ներկայիս իշխանությունների համար՝ իրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը