Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան «Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների


Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան թի­վը նվա­զում է, մտադ­րու­թյուն­նե­րը՝ ձա­խող­վում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակակից աշխարհը շարունակում է վերափոխումների ենթարկվել, մեծ արագությամբ զարգանում են տեխնոլոգիաները։ Իսկ յուրաքանչյուր պետության հզորության հիմնական բաղադրիչները մնում են անփոփոխ՝ ինչպես տնտեսական և ռազմական ներուժը և աշխարհաքաղաքական դիրքը, այնպես էլ բնակչության թվաքանակը։

Ի տարբերություն զարգացող երկրների, զարգացած երկրներում բնակչության ծերացում է նկատվում, և միտումներ են դրսևորվում բնակչության թվաքանակի նավազեցման ուղղությամբ։ Ուստի այս երկրները ծնելիության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ խոշոր ծրագրեր են իրականացնում ու այս նպատակի համար ներգրավում մեծ ռեսուրսներ։

Բնակչության ծերացման խնդիրն առկա է նաև Հայաստանում, որն ունի իր ուրույն պատճառները։ Երկրի բնակչության կենսամակարդակը և եկամուտները շարունակում են մնալ ցածր սանդղակի վրա։ Իսկ կառավարության կողմից կիրառվող բազմազավակության խրախուսման գործիքները բավարար չեն։ Եվ մեծ թվով քաղաքացիներ նախընտրում են արտագաղթել երկրից։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ բարդ աշխարհաքաղաքական դիրք ունեցող Հայաստանի համար դեմոգրաֆիական խնդիրը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն նաև երկրի անվտանգությանը վերաբերող կարևորագույն բաղադրիչ է։

Բացի այդ, Հայաստանն, ունենալով ծնելիության ցածր մակարդակ և բնակչության կառուցվածքում մեծ տոկոս կազմող թոշակառուներ, այժմ արդեն բախվում է բյուջետային լուրջ խնդիրների, որոնք ապագայում՝ դեմոգրաֆիկ վիճակի կտրուկ բարելավում չարձանագրելու դեպքում, միայն խորանալու են:

Եվ պատահական չէ, որ ՀՀ տարբեր իշխանություններ տարիներ շարունակ խոսում են բնակչության թվաքանակն ավելացնելու մասին։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ բնակչության թվաքանակն ավելացնելու մասին հայտարարություններ անելը քիչ է, լուրջ գործնական քայլեր են պետք, որոնք թերի են։

Այսպես, օրինակ՝ անցյալ տարի Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով մինչև 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակները, նշեց, որ մինչև 2050 թվականը պետք է կարողանան Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։

Ճիշտ է՝ այս հայտարարությունը շատերը լուրջ չընդունեցին, բայց ենթադրենք, որ ներկայիս իշխանությունը շարժվում է այս ռազմավարական նպատակին համահունչ, և ի՞նչ պատկեր ունենք։

Սա ենթադրում է, որ գործող իշխանությունների պաշտոնավարման ընթացքում, անկախ նրանից՝ դա մեկ, երկու, թե չորս տարի է, երկրի բնակչության թվի որոշակի ավելացում պետք է լիներ։ 

Սակայն, ի հեճուկս իշխանությունների ամպագոռգոռ հայտարարությունների, վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ 2019 թվականին արձանագրվել է նորանկախ Հայաստանի բնակչության ամենացածր թիվը՝ 2 մլն 962 հազար մարդ։ 

Ճիշտ է՝ 1992-ից սկսած բնակչության թիվը սկսել է նվազել, ավելին, մինչև 1998 թվականը ունեցել ենք սարսափելի մեծ քանակի արտագաղթ, սակայն բնակչության ամենացածր թվաքանակը գրանցվել է հենց անցյալ տարի։

 Բնակչության նվազման միտումը պահպանվել է նաև այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ՝ պակասելով մոտ 5200-ով։

Այս ցուցանիշները փաստում են, որ իրավիճակը շատ լուրջ է, և այս պահի դրությամբ 5 մլն բնակչություն ունենալու՝ իշխանությունների մտադրությունը ձախողված է։ Ներգաղթ ապահովելու խոստումներն այդպես էլ գրվում են սառույցին։ Իսկ այս իրավիճակի համար կոնկրետ ովքեր են պատասխանատվություն կրելու. այդ հարցը մնում է ժողովրդի դատին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները