Կառավարության որորոշումը ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, այլև հանգեցնում է առաջարկվող գների կտրուկ աճին

«Գնումների աջակցության կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ, ԵՊՀ դոցենտ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հասմիկ Ենգոյանը Orer.am-ի հետ զրույցում խոսելով պետական գնումների ոլորտում առկա հիմնախնդիրների, մրցակցության սահմանափակումների, տնտեսվարողների համար պետական մրցույթներին մասնակցելու խոչընդոտների մասին նշեց,  որ ցանկացած օրենսդրական փոփոխություն պետք է նպաստի ոլորտի զարգացմանը:

Մինչդեռ, ՀՀ կառավարության 2019 թ. հոկտեմբերին ընդունված և 2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 2017թ. թիվ 526 - Ն որոշման համաձայն, բանկային երաշխիքի ձևով տրված պայմանագրի ապահովումը նախկին 10 %-ի փոխարեն դարձել է 110 %:

Կառավարութան որոշմամբ նվազեցվել է նաև գնային առաջարկի շեմը, ինչը ևս լրացուցիչ խոչընդոտներ է առաջացնում: Եթե նախկինում պետգնման մրցույթին մասնակցած և շահած ընկերությունը պետական մարմնի հետ պայմանագիր կնքելուց առաջ 70 մլն դրամ և ավելի գնային առաջարկի դեպքում էր պայմանագրի ապահովում՝ բանկային երաշխիք ներկայացնում նշված գումարի 10 %-ի չափով, ապա ներկայում, բանկային երաշխիք պետք է ներկայացնի 10 մլն դրամից ավելի արժողությամբ պայմանագրի դեպքում:

«Այս փոփոխությամբ երկու շատ ծանր բեռ դրվեց տնտեսվարողների վրա: Առաջինը՝ 70 մլն դրամի շեմը իջեցվեց10 մլն դրամ և 10 % պայմանագրի ապահովման՝ բանկային երաշխիքի չափը հասցվեց 110 %-ի: Բացի այդ, եթե ընկերությունը մրցույթը հաղթելուց հետո սահմանված ժամկետում չկարողանա կամ չհասցնի ներկայացնել բանկային երաշխիք, կներառվի սև ցուցակում, և երկու տարով կզրկվի պետական գնումների մրցույնթներին մասնակցելու իրավունքից:

«Մեկ Հայաստան» կուսակցության կողմից կատարված մշտադիտարկման արդյունքում կարող ենք արձանագրել, որ այս փոփոխությունները հանգեցրել են բազմաթիվ բացասական հետևանքների, այդ թվում՝ պետական գնումների մրցույթների մասնակցության նվազմանը, որը հասել է 50-80 %-ի: Բացի այդ, բանկային երաշխիք ձեռք բերելը և՛ աշխատատար է, և՛ մեծ ծախսերի հետ է կապված: Մյուս կողմից, նման պահանջների դեպքում տնտեսվարողը չի կարողանա մի քանի մրցույթի մասնակցել և հաղթել, ահռելի չափերի հասնող գումարները բանկային երաշխիքների տեսքով բանկերում սառեցնելու պատճառով»,- ասաց Հ. Ենգոյանը:

«ՄեկՀայաստան» կուսակցության կողմից կատարված մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել նաև տարբեր բանկային համակարգեր երաշխիք տրամադրելու տարբեր պայմաններ են առաջարկում:

Օրինակ, բանկային երաշխիքը տրամադրվում է ընկերության տվյալ բանկում շրջանառության 20 %-ի չափով, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը պահանջվող գումարից հինգ անգամ ավելի շրջանառություն պետք է ունենա տվյալ բանկում:

«Բանկերը բանկային երաշխիք են տրամադրում նաև ընկերության կողմից գրավադրվող գույքի դեպքում, բայց այս դեպքում գույքը գնահատվում է ոչ թե իրական, այլ՝ լիկվիդացիոն գնով: Իսկ բանկային երաշխիքն էլ իր հերթին տրամադրվում է գրավադրված գույքի լիկվիդացիոն գնի առավելագույնը 80 տոկոսի չափով:

Բանկային երաշխիք տրամադրելու հաջորդ տարբերակը բանկային երաշխիքի գումարի 2-5 %-ը բանկում թողնելն է, ինչը ևս լրացուցիչ բեռ է տնտեսվարողի համար: Այս ամենից բացի, ամենածանր բեռը տնտեսվարողի համար բանկային երաշխիքի սպասարկման միջինացված տարեկան գումարն է, որը ևս կազմում է բանկային երաշխիքի 2-5 %-ը:

Ասվածից հետևում է, որ 110 % բանկային երաշխիք ներկայացնելը հեշտ գործ չէ, ենթադրում է լրացուցիչ ծախսեր և հանգեցնում է բազմաթիվ բացասական հետևանքների: Դրա պատճառով շատ տնտեսվարողներ նախընտրում են չմասնակցել պետգնումների մրցույթներին: Մեր կուսակցության կարծիքով այս կարգավորումը պետք է վերանայվի և վերադարձ պետք է կատարվի նախկին կարգավորումներին»,- ասաց Հ. Ենգոյանը:

Կուսակցության ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ նոր կարգավորումների պայմաններում փոքր և միջին բիզնեսը ևս չի կարողանա մասնակցել պետական գնումների մրցույթներին, իսկ խոշոր ընկերությունների ռեսուրսները կբավարարեն սահմանափակ թվով մրցույթների մասնակցել:

Ու, թեև նոր կարգավորմամբ 10 մլն դրամից ցածր մրցույթների դեպքում բանկային երաշխիք չի պահանջվում, սակայն այդ գումարով, բնական է, մեծամասշտաբ ծրագրեր հնարավոր չէ իրականացնել:

Խոսելով կառավարության կողմից հայտարարված խոշորամասշտաբ ծրագրեր իրականացնելու ցանկության մասին, կուսակցության քաղխորհրդի անդամի դիտարկամբ դրանք ամենայն հավանականությամբ դժվար իրագործելի կլինեն, քանի որ նախկին՝ միջինում 10-12 մրցույթին մասնակցող ընկերության փոխարեն ներկայում մրցույթներին մասնակցում է առավելագույնը 3 ընկերություն:

Ուշագրավ է նաև, որ շատ մրցույթներ պարզապես չեն կայանում մասնակիցներ չլինելու պատճառով: Այս ամենը կարող է մեծ վնաս պատճառել բյուջեի միջոցների ռացիոնալ օգտագործման համար թե՛ ոչ մրցակցային միջավայրի, թե՛ գնային առաջարկում բանկային երաշխիքի հետ կապված ծախսերը ներառելու արդյուքնում համոզված է մասնագետը:

«Նման պայմաններում տնտեսվարողը ստիպված է լինում գնային առաջարկը բարձրացնել: Բացի այդ, ներկայիս պայմանների պատճառով տնտեսվարողը ուղղակիորեն կախվածության մեջ է ընկնում պատվիրատուից, քանի որ ամենաչնչին թերության դեպքում պատվիրատուն կարող է ոչ միայն չվճարել կատարված աշխատանքի համար, այլև գնային առաջարկի 110 %-ի չափով բանկային երաշխիքի գումարը բանկից ստանալ: Սա մի կողմից կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել, մյուս կողմից՝ աստղաբաշխական չափերի հասնող վնասներ պատճառելով սնանկացնել շատ ընկերություների»,- ասաց Հ. Ենգոյանը:

 

Արմինե Գրիգորյան

COVID-19-ով վարակված 5 օրական փոքրիկը համալսարանական լավագույն մասնագետների ապահով ձեռքերում է․ ԵՊԲՀ ռեկտոր (տեսանյութ) «Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ և երկու մարզիչ հիվանդ են կորոնավիրուսով Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները․ ներկայացնում է Արմեն Աշոտյանը Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համաձայնության, համերաշխության օրակարգով Ինչ ասում էր Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ, ոմանք այսօր են նոր միայն հասկացել Դեռևս Կառավարության ձևավորման օրերին էր Գ.Ծառուկյանն ասում, որ կարևոր պաշտոններում պետք է նշանակվեն փորձառություն ունեցող մասնագետները Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով. վարչապետ Սյունիքում կորոնավիրուսի 89 հաստատված դեպք կա. 24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է առաջարկում Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձևով. Փաշինյան Հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչքը Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ցույցի մասնակից է մահացել (տեսանյութ) ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս Ուհանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300 ասիմպտոմ կրող․ Ռիա Նովոստի Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ. պարգևավճարներ են շռայլել աշխատակազմին` դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերին. Նարեկ Թադևոսյանը՝ քաղաքապետարանից հեռանալու մասին Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արթուր Վանեցյանը՝ ազդեցիկ քաղաքական գործիչ Բաքվի զորքը Վրաստանի սահմանին. ով է հրահրում բախումը Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի առողջապահության ոլորտում, հիմա էլ շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում. Արմեն Գևորգյան
website by Sargssyan