Եվրոպայի հավաքականը հաղթեց, Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարուանայի հետ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկության (արագ շախմատ) նախնական փուլի նախավերջին տուրում Եվրոպայի հավաքականը 2,5։1,5 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։

Երկրորդ համարների պայքարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց Ֆաբիանո Կարուանայի հետ։ 77-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։

Ոչ ոքի ավարտվեցին նաեւ Հիկարու Նակամու։ րայի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Ուեսլի Սոյի ու հոլանդացի Անիշ Գիրիի պարտիաները։

Եվրոպայի հավաքականին հաղթանակ բերեց վրացի Նանա Ձագնիձեի մեկ միավորը Իրինա Կրուշի հետ դիմակայությունում։ Կանոնակարգով ամեն թիմի չորս մասնակիցներից առնվազն մեկը պետք է լինի կին։

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Լեւոն Արոնյանը պարտվել էր հնդիկ Գուջրատի Վիդիտին, ոչ ոքի էր խաղացել չինացի Յի Վեյի եւ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյեւի հետ, հաղթել էր Գուջրատի Վիդիտին, ԱՄՆ-ի թիմը ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսին եւ մնացյալ աշխարհի հավաքականի անդամ, իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։ Առաջին տուրում հայ գրոսմայստերը պարտվել էր Արտեմիեւին, երկրորդ տուրում ոչ ոքի էր խաղացել Յի Վեյի հետ։

9-րդ տուրի մյուս դիմակայություններում Ռուսաստանի հավաքականը 2։2 հաշվով խաղաց մնացյալ աշխարհի հավաքականի հետ։ Չինաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթեց հնդիկներին եւ 17 թիմային միավորով ապահովեց առաջին տեղն ու սուպերեզրափակիչի ուղեգիրը։

Վերջին տուրից առաջ Եվրոպայի հավաքականը 12 միավորով երկրորդ տեղում է, ԱՄՆ-ի թիմը հետ է 1 միավոր։

Մայիսի 9-ին տեղի կունենա նաեւ վերջին տուրը, իսկ մայիսի 10-ին երկու ուժեղագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակիչում։

Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Նավթի գները նվազել են Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Արթուր Վանեցյանը կարևորում է երկրի վարկանիշի պահպանման հարցը Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին Ղարաբաղից հետ բերեք, վերևից են նայում Զանգեզուրին․ Վլադիմիր Գասպարյան Եթե չլինեին մեր ժողովրդի ազատության ձգտումը, հերոսական պայքարը, Առաջին Հանարապետությունը, չէին լինի նաև Երկրորդ և Երրորդ Հանրապետությունները Կորոնավիրուսից մահացածների և վարակված պացիենտների թիվը՝ այսօրվա դրությամբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՅԻՍԻ). Հռչակ­վել է Հա­յաս­տա­նի Դե­մոկ­րա­տա­կան Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը Գագիկ Ծառուկյանին սադրել հնարավոր չէ Իշխանությունն անցել է սպառնալիքների. Արմեն Այվազյան «Ռու­սա­կան Toyota-ն ուղև­որ­վում է Հա­յաս­տան» Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 8216 է, մահվան դեպքերինը՝ 157 Հա­յաս­տա­նը կա­րե­լի է դասել «չբուժ­ված» երկր­նե­րի շար­քին. ԱՊՀ երկր­նե­րի «կո­րո­նա­վի­րու­սա­յին» վի­ճա­կը Նոր նախագիծ կա­մա­վոր­նե­րի և կա­մա­վո­րության մասին. «Փաստ» Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյան «Մար­դիկ իրենց մեջ ծնված ագ­րե­սի­ան տե­ղա­փո­խում են այն կա­ռույց­նե­րին, որոնք կոչ­ված են իրենց մա­սին հոգ տա­նե­լու». «Փաստ» Նվիրական այս օրը մեր հայացքն ուղղում ենք դեպի Սարդարապատի հուշահամալիր․ Կաթողիկոսի ուղերձը «Հա­մե­մա­տա­բար հան­դարտ վի­ճա­կը դա­դա­րում է գո­յու­թյուն ունե­նալ.մտնում ենք լար­վա­ծու­թյան աճի եր­կա­րա­ժամ­կետ շրջան». «Փաստ»
website by Sargssyan