Yerevan, 09.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ԱԺ աշխատակազմի ղեկավարն ինքն իրեն տրամադրել է ԱԺ-ի ամենաճոխ և թանկ՝ NISSAN PATROL մեքենան

Politics

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ներկայացուցիչներն իշխանության եկան նախկիններին ճոխությունների, ծառայողական մեքենաների, պետական միջոցներն անձնական նպատակներով օգտագործելու մեջ մեղադրելու և բազմաթիվ այլ պոպուլիստական հայտարարությունների շնորհիվ։ Իշխանության գալուց հետո էլ հայտարարեցին՝ կրճատելու են պետական ապարատի ծառայողական մեքենաների թիվը։ Մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ իմքայլականները պետական բյուջեի միջոցներն անձնական նպատակներով օգտագործելիս ոչ միայն անհամեմատելի են նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ, այլև անգերազանցելի են։ Վերջին պնդումը կրկին կապացուցվի ժամանակի ընթացքում։

Այս իշխանության ներկայացուցիչներից պետական գույքն ու պետբյուջեի միջոցներն անձնական նպատակներով օգտագործելու առաջին շարքերում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։ Վերջինս ոչ միայն առատորեն և անխնա պարգևատրում է ինքն իրեն ու իր աշխատակազմի անձանց, այլ օգտագործում է Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ամենաճոխ ավտոմեքենան։

Այսպես, Տիգրան Գալստյանն ինքն իր տրամադրության տակ է դրել և վարում է ԱԺ աշխատակազմի հաշվեկշռում գտնվող 033 HH 01 պետհամարանիշով Nissan Patrol մակնիշի ավտոմեքենան։ Գալստյանն ամենայն հավանականությամբ մտածել է, որ այդ մեքենան ավելի շատ է «իր հագով», քան այն ծառայողական մեքենան, որը նախորդ իշխանությունների օրոք ձեռք է բերվել ԱԺ աշխատակազմի ղեկավարին սպասարկելու համար։ Խոսքը գնում է 005 HH 01 պետհամարանիշով 2015 կամ 2016 թվականի արտադրության սև գույնի Toyota Camry-ի մասին, որը սպասարկել է ԱԺ աշխատակազմի նախորդ ղեկավարին։

AntiFake.am-ի տեղեկությունների համարաձայն՝ Nissan Patrol-ը, որը ներկայումս վարում է Տիգրան Գալստյանը, ՀՀ Ազգային ժողովին նվիրել է Գերմանիայի կառավարությունը՝ Գերմանիա-Հայաստան-GIZ կազմակերպության երևանյան գրասենյակի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակներում։ Ի սկզբանե նախատեսված է եղել, որ ծրագրի շրջանակներում մեքենան պետք է օգտագործեր GIZ-ի երևանյան գրասենյակը, իսկ ծրագրի ավարտից հետո այն պետք է հանձնվեր Ազգային ժողովին։

Եվ ահա ծրագիրն ավարտվել է, Nissan Patrol-ը փոխանցվել է Ազգային ժողովին և փաստորեն, Տիգրան Գալստյանը մեքենան այնքան է հավանել, որ որոշել է ոչ թե այն պահպանել օրինակ Ազգային ժողով հյուրընկալվող պատվիրակություններին սպասարկելու համար, այլ անձամբ օգտագործել այն։ 

Խնդիրը կայանում է նրանում, որ պետական պաշտոնյաների՝ այդ թվում և հանրային ծառայության վարչական պաշտոն զբաղեցնող անձնանց, որոնց մեջ մտնում է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ծառայողական մեքենաները ձեռք են բերվում և հատկացվում որոշակի չափանիշներին համապատասխան։ Այս կարգավորումները ինքնանպատակ չեն և հետապնդում են «որակ-գին» հարաբերակցությամբ պետական բյուջեից ողջամիտ ծախսեր իրականացնելու նպատակ, քանի որ խոսքը վերաբերվում է ոչ միայն ծառայողական մեքենաների ձեռքբերմանը, այլ նաև ամորտիզացիոն սպասարկմանը, դիզվառելիքի ձեռք բերմանը և այլն, որոնք նույնպես կատարվում են պետական բյուջեի միջոցներով։

Այսպես, Ֆինանսների նախարարի՝ 2013  թվականի հոկտեմբերի 24-ի N-938-Ա հրամանով սահմանվում են տարբեր պետական պաշտոնյաների համար ծառայողական ավտոմեքենաների առավելագույն գները։ Բացի այդ, Կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ սահմանվում է ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչները, որի համաձայն՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական մեքենայի շարժիչի աշխատանքային առավալագույն ծավալը (լ) չի կարող գերազանցել 2.2 լիտրը։

Մինչդեռ Տիգրան Գալստյանի կողմից օգտագործվող Nissan Patrol-ի շարժիչի աշխատանքային ծավալը, ըստ ամենայնի 2015-ից հետո արտադրության, 5.6 լիտր է, այսինքն՝ 2.5 անգամ ավել Կառավարության որոշմամբ սահմանվածից, ինչը հետևաբար ենթադրում է 2.5 անգամ ավելի ծախս։

Համեմատության համար նշենք նաև, որ 2015թ. արտադրության Toyota Camry-ի արժեքը մոտ 15.000 դոլար է, իսկ նույն թվականի արտադրության Nissan Patrol-ի արժեքը՝ մոտ 45.000 դոլար։ 

Ի դեպ, Գերմանիայի կառավարության կողմից նվիրված Nissan Patrol-ը այն ժամանակ չի մաքսազերծվել, քանի որ նախատեսված է եղել բարեգործական նպատականերով օգտագործելու համար։ Եվ հարց է առաջանում, թե արդյոք այն մաքսազերծվել է Տիգրան Գալստյանին սպասարկելու համար, թե ոչ։

Սա էլ դեռ ամենը չէ։ Մեր տեղեկություններով՝ մինչ ծրագրով Nissan Patrol-ը Ազգային ժողովին հանձնելը Տիգրան Գալստյանը վարել է Ազգային ժողովի նախորդ աշխատակազմի օրոք՝ 2018 թվականի վերջին ձեռք բերված 4 հատ Toyota-ներից 1-ը։ Ի սկզբանե մեքենաներից 3-ը ձեռք են բերվել  Ազգային ժողովի նախագահի տեղակալներին սպասարկելու, իսկ 1-ը՝ ԱԺ հյուրերին սպասարկելու նպատակով։  Եվ ահա Տիգրան Գալստյանը որոշել է հյուրերի համար նախատեսված Toyota-ն վերցնել իր տրամադրության տակ։ Մինչդեռ նախորդ աշխատակազմի օրոք մեքենան երբևէ չի օգտագործվել, որպեսզի այն պահպանի իր թարմ և նոր տեսքը հյուրերին սպասարկելու համար։

Չենք կարող նշել, թե ներկայումս Տիգրան Գալստյանը հրաժարվել է այդ մեքենայից և վարում է միայն Nissan Patrol-ը, թե երկու մեքենաներն էլ իր տրամադարության տակ են։ Բայց կարող ենք փաստել, որ Տիգրան Գալստյանի ճոխ նախընտրությունները, մասնավորապես վերջին՝ Nissan Patrol-ի մասով, թանկ են նստում պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության հարկատուների վրա՝ առնվազն մեքենայի վառելիքի և ամորտիզացիոն սպասարկման ծախսերի մասով։

Իսկ Ազգային ժողովը զրկվում է իր հյուրերին թարմ, ներկայանալի մեքենաներով դիմավորելու և սպասարկելու հնարավորությունից։

Նշենք նաև, որ Տիգրան Գալստյանի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է անձնական KIA OPTIMA 2.4 ավտոմեքենան։ Այսինքն այնպես չէ, որ Գալստյանն ամողջ կյանքում սովոր է եղել թանկ և բարձր դասի մեքենաներ վարելուն։ Սակայն, ինչպես ասում են, իշխանությունը ախորժակ է բացում և Տիգրան Գալստյանի ախորժակը բացվել է Nissan Patrol-ի տեքսով։
 

Ստորև՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի կողմից օգտագործվող 033 HH 01 պետհամարանիշով Nissan Patrol մեքենայի լուսանկարները Ազգային ժողովի բակից.

"Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded