ՊԵԿ -ն ամփոփեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման արդյունքները

ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 22-ին ընդունել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 21-ից 0,075 տոկոսի փոխարեն կհաշվարկվի 0,04 տոկոսի չափով:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ներկայացնելով տարբեր տարիների ընթացքում տույժերի հաշվարկման դրույքաչափերը նշեց, որ այն մի քանի անգամ փոփոխվել է, իսկ ինչ վերաբերում է վերջին երկու տարիներին, ապա ՊԵԿ-ի կողմից տույժերի հաշվարկը չի վերանայվել:

ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով այս փոփոխությունը հատկապես այն ՓՄՁ-ների համար է շահեկան, որոնք հնարավորություն չեն ունեցել օգտվել 1-ին և 3-րդ միջոցառումներից: Եվ այս փոփոխությունը միջոց է տարեկան նախկին 27,4 %-ի հասնող տույժերի փոխարեն վճարել 14 %-ի չափով:

Ի դեպ, ըստ Ա. Մանուկյանի,այս փոփոխությունն ունի նաև որոշակի սոցիալական ազդակ, քանի որ կազմակերպություններից բացի տույժերի վերահաշվարկը վերաբերում է նաև ֆիզիկական անձանց գույքահարկին, հողի հարկին և եկամտային հարկ վճարող այն ֆիզիկական անձանց, որոնք բիզնես դաշտում չեն: 

Փոփոխվել է նաև գույքի նկատմամբ արգելանք դնելու կարգը: Եթե նախկինում չկատարած պարտավորության 500 հազար դրամի շեմն անցնելու դեպքում ՊԵԿ-ն իրավունք ուներ արգելանք կիրառել տնտեսվարողի գույքի վրա,  ապա ներկայում այդ շեմը երեք անգամ բարձրացվել է և հասցվել է 1,5 մլն դրամի:

Ա. Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ այն տնտեսվարողների հանդեպ, որոնց հարկային մարմիներին ունեցած պարտքը արտակարգ դրությամբ պայմանավորված կազմում է մինչև 1,5 մլն դրամ, մինչև արտակարգ դրության ավարտը չի հարուցվի վարչական վարույթներ և չեն կայացվի որոշումներ: Այս հարցին ՊԵԿ-ը կանդրադառնա արտակարգ դրության ավարտից հետո: 

ՊԵԿ-ի տեղեկացմամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ավարտվել է: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրացել է մայիսի 10-ին: Բացի այդ, միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել է 52 606 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Հունվար և փետրվար ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 25 071-ը, ովքեր ունեին 2-50 աշխատատեղ: Վերջիններիս մարտ ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 14 964-ը կամ շուրջ 60 %-ը:

2020թ. մայիսի 12-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 93.3 %-ը կամ 13 956-ը: ՊԵԿ-ն ընթացք է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 2,2 մլրդ դրամ գումար:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումանը, ապա այն դեռ ընթացքի մեջ է, ցուցանիշները օր-օրի փոխվում են: Մայիսի 8-ի տվյալներով 5 725 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող շահառուներից աջակցությունից օգտվելու համար դիմել է 3 858 տնտեսավարող, որոնցից 3 747-ը պետության կողմից ստացել է ընդհանուր առմամբ 217,7 մլն դրամի չափով միանվագ աջակցություն։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում`  ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ:

 

Արմինե Գրիգորյան

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Նավթի գները նվազել են Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Արթուր Վանեցյանը կարևորում է երկրի վարկանիշի պահպանման հարցը Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին Ղարաբաղից հետ բերեք, վերևից են նայում Զանգեզուրին․ Վլադիմիր Գասպարյան Եթե չլինեին մեր ժողովրդի ազատության ձգտումը, հերոսական պայքարը, Առաջին Հանարապետությունը, չէին լինի նաև Երկրորդ և Երրորդ Հանրապետությունները Կորոնավիրուսից մահացածների և վարակված պացիենտների թիվը՝ այսօրվա դրությամբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՅԻՍԻ). Հռչակ­վել է Հա­յաս­տա­նի Դե­մոկ­րա­տա­կան Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը Գագիկ Ծառուկյանին սադրել հնարավոր չէ Իշխանությունն անցել է սպառնալիքների. Արմեն Այվազյան «Ռու­սա­կան Toyota-ն ուղև­որ­վում է Հա­յաս­տան» Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 8216 է, մահվան դեպքերինը՝ 157 Հա­յաս­տա­նը կա­րե­լի է դասել «չբուժ­ված» երկր­նե­րի շար­քին. ԱՊՀ երկր­նե­րի «կո­րո­նա­վի­րու­սա­յին» վի­ճա­կը Նոր նախագիծ կա­մա­վոր­նե­րի և կա­մա­վո­րության մասին. «Փաստ» Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյան «Մար­դիկ իրենց մեջ ծնված ագ­րե­սի­ան տե­ղա­փո­խում են այն կա­ռույց­նե­րին, որոնք կոչ­ված են իրենց մա­սին հոգ տա­նե­լու». «Փաստ» Նվիրական այս օրը մեր հայացքն ուղղում ենք դեպի Սարդարապատի հուշահամալիր․ Կաթողիկոսի ուղերձը
website by Sargssyan