Փորձելու են իրավաքաղաքական գնահատական տալ. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունները ՍԴ հարցի հետ կապված, կարծես թե, որոշման են հանգել մասնավորաբար այն առումով, որ պատրաստվում են գնահատականներ տալ։
Մենք տեղեկություններ ունենք, որ իշխանությունը նախ և առաջ պատրաստվում է իրավաքաղաքական գնահատականի արժանացնել ՍԴ գործունեությունը և կոշտ դիրքորոշում հայտնել։
Այս կերպ իշխանությունը փորձ է անելու արդարացնել ՍԴ հետ կապված իրենց ծայրահեղ քայլերը։
Թերթի տեղեկություններով, հնարավոր է գումարվի ԱԺ արտահերթ նիստ, որի առաջնային հարցը վերաբերելու է համապատասխան տեքստի քննարկմանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, հարցի հետ կապված իշխանական ու մերձիշխանական իրավաբանական թիմն ու իրավաբան պատգամավորները, ՍԴ յոթ դատավորներից ազատվելու հանրաքվե-ԱԺ քվեարկություն դիլեմայից զատ, համագործակցելով թիմի «սփիչռայթերների» հետ, արդեն մոտ մեկ ամիս է՝ նախապատրաստում են այս հարցը «եփելու» գաղափարը, մասնավորաբար, համապատասխան հայտարարության տեքստ է նախապատրաստվում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում