Շա­րու­նակ­վում է ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի թու­լաց­մանն ուղղ­ված քա­ղա­քա­կա­նու­թյու­նը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ ներկա փուլում ազգային արժեհամակարգը, որը մեր ինքնության կարևորագույն բաղադրիչն է, տարբեր կողմերից հարվածներ է ստանում։ Եվ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ մեր արժեքների դեմ պայքարը սկսվել է հատկապես իշխանափոխությունից հետո։ 

Առաջին հայացքից թվում էր, թե գործող իշխանությունները պետք է մեր արժեհամակարգի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկեին. ի վերջո, ազգային արժեքների պահպանումը նաև Հայաստանի համար անվտանգային կարևոր բաղադրիչ է պարունակում, քանի որ մեր երկիրը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Սակայն տեղի է ունենում հակառակ գործընթացը։

Դրսից ներմուծված և ներսից իրականացվող նախաձեռնությունների արդյունքում քայլեր են ձեռնարկվում փոխելու հանրության շրջանում ձևավորված պատկերացումները մեր աժեհամակարգի հիմնասյուների՝ բանակի, եկեղեցու և ընտանիքի մասին։ 

Եվ հարց է ծագում, թե ինչո՞վ է պայմանավորված այսպիսի գործելակերպը։ Կարծիքներ կան, որ այսօր փաստացի իրականացվում է դրսից որոշակի գլոբալիստական ուժերի ծրագրերը, որոնց շահերից է բխում, որ մեր երկիրը դառնա առավել վերահսկելի և կառավարելի։ 

Այդպես է, թե ոչ, ժամանակը ցույց կտա, սակայն անցած երկու տարիները վկայում են, որ ներկայիս իշխող ուժը, գերադասելով իր կարճաժամկետ դիվիդենտները և իշխանությունը պահելու մոտիվացիան, անտեսում է այն ռազմավարական շահերը, որոնց վրա հիմնված է մեր հասարակության իմունիտետի բարձրացումը։ 

Դրանով է պայմանավորված, որ ժամանակ առ ժամանակ իշխանություններն այնպիսի որոշումներ են ընդունում և քարոզչություն են իրականացնում, որը առաջ է բերում հասարակության հակազդեցությունը։

Պատահական չէ, որ լուրջ քննադատությունների առարկա դարձան իշխանությունների՝ հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մտադրությունը, անընդունելի բովանդակություն ունեցող ֆիլմերի և միջոցառումների ֆինանսավորումը, հակաեկեղեցական քարոզչությունը և այլն։

Տևական ժամանակ է, որ հանրության շրջանում լուրջ մտահոգության տեղիք է տալիս Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցը։ Իսկ իշխանությունները հարմար առիթ են փնտրում մեր արժեհամակարգին հակասող այդ կոնվենցիան ԱԺ-ում քննարկման դնելու և վավերացնելու համար։ 

Իսկ մինչ այդ, Ստամբուլ յան կոնվենցիայի ընդունման ճանապարհին իշխանություններին հաջողվեց վավերացնել 2007թ. հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։

Խնդիրն այն է, որ երեխաների իրավունքների պաշտպանության քողի ներքո այս կոնվենցիայով ներմուծվում են հանրության համար անընդունելի հասկացություններ և երևույթներ, այդ թվում՝ «սեռական կողմնորոշում» եզրույթը երեխաների առումով։ 

Իրականում արդեն իսկ ներքին օրենսդրությամբ նախատեսված է երեխաների իրավունքների պաշտպանությունը, և այս առումով անհասկանալի է այսպիսի բովանդակություն ունեցող կոնվենցիայի վավերացումը, որը բողոքի ալիք է բարձրացրել մեծ թվով ծնողների շրջանում։

 

Իշխող ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն հանրության համար խնդրահարույց բովանդակություն ունեցող կոնվենցիան ընդունելուց առաջ խուսափում են այն դնել հանրային քննարկման և, օգտվելով արտակարգ դրության ռեժիմի իրավիճակից, որն արգելում է զանգվածային ակցիաների և ցույցերի անցկացումը, արագ վավերացնում են այն։

Իսկ իշխանությունների այն փաստարկները, թե այդ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխանությունների կողմից, չի կարող արդարացում լինել, քանի որ այդ միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն վավերացումից հետ։ 

Եվ հետո, նախկինները բազմաթիվ սխալներ են արել: Մեղմ ասած՝ սխալներ: Սակայն դրանք չեն կարող այդ սխալները կրկնելու կամ «կնքելու» արդարացում լինել: Ուստի իշխանությունները ամբողջովին կրում են Լանզարոտի կոնվենցիայի վավերացման պատասխանատվությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Նավթի գները նվազել են Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Արթուր Վանեցյանը կարևորում է երկրի վարկանիշի պահպանման հարցը Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին Ղարաբաղից հետ բերեք, վերևից են նայում Զանգեզուրին․ Վլադիմիր Գասպարյան Եթե չլինեին մեր ժողովրդի ազատության ձգտումը, հերոսական պայքարը, Առաջին Հանարապետությունը, չէին լինի նաև Երկրորդ և Երրորդ Հանրապետությունները Կորոնավիրուսից մահացածների և վարակված պացիենտների թիվը՝ այսօրվա դրությամբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՅԻՍԻ). Հռչակ­վել է Հա­յաս­տա­նի Դե­մոկ­րա­տա­կան Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը Գագիկ Ծառուկյանին սադրել հնարավոր չէ Իշխանությունն անցել է սպառնալիքների. Արմեն Այվազյան «Ռու­սա­կան Toyota-ն ուղև­որ­վում է Հա­յաս­տան» Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 8216 է, մահվան դեպքերինը՝ 157 Հա­յաս­տա­նը կա­րե­լի է դասել «չբուժ­ված» երկր­նե­րի շար­քին. ԱՊՀ երկր­նե­րի «կո­րո­նա­վի­րու­սա­յին» վի­ճա­կը Նոր նախագիծ կա­մա­վոր­նե­րի և կա­մա­վո­րության մասին. «Փաստ» Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյան «Մար­դիկ իրենց մեջ ծնված ագ­րե­սի­ան տե­ղա­փո­խում են այն կա­ռույց­նե­րին, որոնք կոչ­ված են իրենց մա­սին հոգ տա­նե­լու». «Փաստ» Նվիրական այս օրը մեր հայացքն ուղղում ենք դեպի Սարդարապատի հուշահամալիր․ Կաթողիկոսի ուղերձը
website by Sargssyan