Դժգո­հու­թյուն­ներ՝ հա­մա­տա­րած վե­թին­գից հրա­ժար­վե­լու պատ­ճա­ռով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, դատական համակարգում համընդհանուր վեթինգից հետքայլ անելու շուրջ բավականին բուռն քննարկումներ են եղել իշխանության ներսում, քանի որ, ըստ մեր ունեցած տվյալների, իշխանության ավելի ծայրահեղական հատվածը հակված է եղել կոշտ մեթոդներով իրավակարգավորումներին և երկու ձեռքով նպատակադրված է եղել անցումային արդարադատության և դատաիրավական ոլորտում վեթինգ իրականացնելու հարցում։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս հարցը հատկապես ցավոտ են ընդունել ՀԱԿ շրջանակները, քանի որ դա նրանց համար օրակարգային նշանակություն ունեցող հարց է եղել: Արդյունքում հենց ՀԱԿ ներկայացուցիչներն ու հակամերձ անձինք են ամենասուր քննադատության ենթարկում արդարադատության նախարարին:

Նախօրեին տեղի ունեցած մի փակ քննարկման ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, ոչ ծայրահեղական ճանապարհի կողմնակիցները իրենց հակառակ բևեռի ներկայացուցիչներին փորձել են վստահեցնել, որ համատարած վեթինգի դեպքում դատական համակարգը կկանգներ կոլապսի առաջ:

Շահագրգիռ մյուս կողմը, այսպես կոչված, «սորոսական» գծի ներկայացուցիչներն են։ Ըստ տեղեկությունների, նրանք ևս բավականին ցավոտ են տարել այս լուրը, անգամ հայտարարել, թե «ամբողջությամբ հիասթափված են կառավարությունից ու անձամբ Փաշինյանից», որը, նրանց բնորոշմամբ, «դավաճանել է հեղափոխությանն ու նրա արժեքներին»։ 

Ըստ այդ շրջանակների, եթե համընդհանուր վեթինգ չի անցկացվում, նշանակում է՝ կառավարությունը լրիվ ձախողված է իր բոլոր ծրագրերով հանդերձ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Սա կրկին վերահաստատում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը Թուրքիայի այս գործողությունը ծանր հուշեր է արթնացնում. Գարեգին Բ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը ֆրանսիայի ժողովրդին Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից կրակով կասեցվել է. ՊՆ Թուրքիայի արձագանքը չպետք է դիտել զուտ աջակցություն Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ադրբեջանցիները խուճապահար փախնում են Սպանվել են գեներալ- մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը. ադրբեջանցի բլոգեր Հակառակորդը 3 արկ է բաց թողել Բերդ համայնքի ուղղությամբ. տուժածներ չկան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել. Իրանի ԱԳՆ Ադրբեջանական ագրեսիան արդարացնելու Փաշինյանի բոլոր փորձերը ջախջախվեցին. Արթուր Ղազինյան Ադրբեջանական հենակետերի ոչնչացման տեսանյութ է հրապարակվել Երևանի քաղաքապետի տեղակալը կտեղափոխվի այլ աշխատանքի Պատժիչ գործողություններ. ՀՀ ՊՆ֊ն տեսանյութ է տարածել Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 339-ով՝ հասնելով 32 490-ի «Ամ­բող­ջու­թյամբ հա­կա­ռակն է իրա­կա­նաց­վում». անլր­ջու­թյուն, ֆոր­մա­լիզմ և ար­ժեք չու­նե­ցող ար­տա­հայ­տու­թյուն­ներ «Հրապարակ». Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը կրակում է Բերդ քաղաքի ուղղությամբ «Ժողովուրդ». Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ․ բազմաչարչար օրինագիծը՝ օրակարգում Մենք լավ ենք, ձեր ցավը տանենք, բոլորիդ անհանգիստ վիճակը զգում ենք
website by Sargssyan