Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)


Տնտե­սա­կան առու­մով մեզ ծանր տա­րի է սպաս­վում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակն արդեն մի քանի տրիլիոն դոլարի վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը։ Իսկ համաշխարհային տնտեսության կառուցակարգում առկա բալանսի փոփոխությունը շարունակվում է։ Հիմնականում տուժում են այն երկրները, որոնց տնտեսության մեջ մեծ մասնաբաժին են կազմում տուրիզմի ոլորտը և էներգակիրները։

Պետք է նկատի ունենալ, որ խիստ սահմանափակումների տևական կիրառումը կարող է էլ ավելի խորացնել տնտեսական ճգնաժամը, որի հետևանքները կարող են շատ ծանր լինել հատկապես բնակչության համար։ Որպեսզի թույլ չտան սոցիալտնտեսական իրավիճակի էլ ավելի բարդացում, վարակի տարածման թիրախ դարձած երկրները աստիճանաբար անցում են կատարում դեպի սահմանափակումների թուլացում:

Եվրոպական երկրները արդեն իսկ սկսել են թուլացնել կարանտինը։ Հայաստանում կառավարությունը նույնպես, արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելուն զուգահեռ, սահմանափակումներն աստիճանաբար թուլացնելու քաղաքականություն է վարում՝ չնայած այն հանգամանքին, որ վարակի տարածման բարձր տեմպը պահպանվում է։

Սակայն պետք է նկատել, որ սահմանափակումների թուլացումը չի ենթադրում, որ չեզոքացվել են հիմնական ռիսկերը, դեռ ավելին՝ այն կարող է վարակի նոր բռնկումների առիթ դառնալ։ Ուստի ժամանակն է խրախուսել տնտեսական գործունեության ոլորտները՝ միաժամանակ խիստ վերահսկողության տակ պահելով վարակի տարածման ընթացքը։

Իսկ այն, որ համավարակը լուրջ հարված է հասցրել Հայաստանի տնտեսությանը, ցույց է տալիս բնակչության գնողունակության անկումը։ Այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ներքին առևտրաշրջանառությունը Հայաստանում նվազել է մոտ 10 %-ով, որն ինքնին բավական խոսուն է։

Բնակչության գնողունակության անկման պատճառներից մեկն էլ տրանսֆերտների կրճատումն է: Առաջին եռամսյակի տվյալներով, ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել մոտ 354 մլն դոլարին համարժեք գումար: Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այս գումարը կրճատվել է մոտ 38 մլն դոլարով կամ 9,7 %-ով:

Տրանսֆերտների կրճատումը հանգեցնում է ոչ միայն դրսից ուղարկվող գումարների հույսին մնացած ընտանիքների գնողունակության անկմանը, այլև երկրում առևտրի շրջանառության նվազմանը և այլն: 

Իսկ Հայաստանի առևտրային ոլորտը 2020 թվականի առաջին եռամսյակում 10,1%-ից 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ դանդաղեցրել է տարեկան աճը մինչև 0,2% ՝ կազմելով 657,5 մլրդ դրամ։

Պատահական չէ, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ երեկ հրապարակած զեկույցում նշվում է, թե այս տարի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով Հայաստանի տնտեսությունը 3,5 տոկոս անկում կգրանցի։ 

Տնտեսական առումով մեզ ծանր տարի է սպասվում, հնարավոր է՝ տարիներ, իսկ ճգնաժամի հաղթահարումը լուրջ ջանքեր և ժամանակ է պահանջելու։

Այնպես որ, կառավարությունը պետք է տարվա ընթացքում հեռատես տնտեսական քաղաքականություն վարի, բարենպաստ պայմաններ ստեղծի ներդրումների ներգրավման համար, խրախուսի տնտեսվարողներին, ինչը պատշաճ կերպով չի արվում։ Եվ հարկ է, որ տնտեսությունն աշխուժացնելու հետ մեկտեղ մեծ ռեսուրսներ ուղղվեն սոցիալական և առողջապահական համակարգ։

Սակայն այս ընթացքում իշխանություններն ավելի շատ զբաղված են բազմաթիվ ներքաղաքական խնդիրներով, ընդդիմախոսներին վարկաբեկելով, նրանց լռեցնելու փորձեր անելով, սպառնալով, ատելության ու թշնամանքի մթնոլորտը խորացնելով, դատական համակարգի նկատմամբ տոտալ ճնշումներ բանեցնելով՝ նախընտրելի որոշումներ ստանալու համար։ Մի խոսքով՝ գրեթե ամեն ինչով, միայն ոչ այն գործառույթներով ու քայլերով, որոնց կոչված են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»