Արեւայրուքի յուղի շշի պայթյունից վնասվել է մոդելի ամբողջ մարմինը
LifestyleԱնգլիացի մոդել Քիմ Գրեմը խիստ տուժել է արեւայրուքի յուղի շշի պայթյունից, գրում է The Sun-ը:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Նյուքասլի արվարձանում գտնվող նրա տան տարածքում։ Տուժած մոդելի խոսքով՝ ինքն իր տան բակում փայտ է այրել եւ չի նկատել, թե ինչպես է շիշը հայտնվել խարույկի մեջ։ «Ես տեսա միայն հրե գունդը, իսկ հետո հասկացա, որ իմ մազերն այրվում են», — պարզաբանել է 27-ամյա Գրեմը՝ նշելով, որ նա «այրվել է» մեկ րոպեի ընթացքում:
Պայթյունի հետեւանքով ձեռքի, կրծքավանդակի մի մասը եւ դեմքը ծածկվել են բշտիկներով եւ կարմրությամբ:
Պարբերականի տեղեկություններով՝ աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել։ Բժիշկները զգուշացրել են, որ մեկ տարվա ընթացքում չի կարելի մաշկը ենթարկել արեւի ճառագայթների ազդեցությանը։
Շարունակությունն՝ այստեղ