Արթուր Վանեցյանը կարևորում է նաև մասնագիտական ունակությունների զարգացումը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հիմնադրած «Հայրենիք» զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը տրված է: Առաջինը Լոռու մարզն էր: Այստեղ արդեն իսկ ընտրվել են հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի առաջին շահառուները:
Հիմնադրամի տնօրեն Խաչիկ Գալստյանը, շնորհավորելով հաղթողներին, նշել է, որ հատկապես կարևորում են մարզերում քաղաքացիական հասարակության կայացումն ու զարգացումը, որը հնարավորություն կտա բացահայտել մարզի ինտելեկտուալ և ստեղծագործական ներուժն ու նպաստել, որպեսզի մարզում կայանա քաղաքացիական հասարակությունը:

Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի կողմից նախատեսվում է Լոռու մարզում իրականացնել 4 դրամաշնորհային ծրագիր: Դրանք ընդգրկելու են հետաքննական լրագրության, հեռավար եղանակով իրականացվող անգլերեն լեզվի դասավանդման մեթոդիկայի մշակման, օնլայն ինտելեկտի, COVID-19-ի պայմաններում ՀՀ տնտեսական իրավիճակի գնահատման և վերլուծության ուղղությունները։

Թվարկված ծրագրերից յուրաքանչյուրն իր կարևորությունն ունի, քանի որ կօգնի ո՛չ միայն ձեռք բերել մասնագիտական հմտություններ, այլև դրանք ներդնել ի նպաստ մարզի կայացման ու զարգացման գործում: Մասնագիտացած խմբերի կողմից իրականացվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի նաև զարգացնել ինչպես մարզի հասարակական, այնպես էլ քաղաքական, տնտեսական մշակույթներն ու բարելավել մարզային առօրյան:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈՒԼԻՍԻ). Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է Սալվադոր Դալիի 120 աշխատանք Մարզպետների փոփոխություն է սպասվում. Հրապարակ «Պետք է փոխել մտածողությունը և հայեցակարգը. մարդը պետք է կրթվի ողջ կյանքի ընթացքում». «Փաստ» «Մեր հասարակությունը, որպես ընթերցող, բավականին սինթետիկ է». «Փաստ» Շահույթ ստանալու մասին չեն մտածում, այս տարվա առումով որևէ հույս չունեն. «Փաստ» Ինչո՞վ է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան խանգարում իշխանություններին. «Փաստ» Եթե սահմանադրական նորմերը իրական կյանքում ոչինչ չեն փոխում, ապա Սահմանադրության առաքելությունը դառնում է դեկլարատիվ և ձևական. «Փաստ» «Քրեական գործ հարուցելու առիթն առկա էր, ինչո՞ւ ՀՔԾ-ն մերժեց գործի հարուցումը. «Փաստ» Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ. «Փաստ» Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին. «Փաստ» Փաշինյանից հիասթափվել են, սակայն այլ առաջնորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել. «Փաստ» Նոր նախագիծ. առաջարկվում է միջինը 4 անգամ ավելացնել դատարաններ դիմելու պետական տուրքի չափը Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերը դուրս են բերել Գալվան գետի վիճելի հովտից Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ինչպես վերականգնել Սահմանադրության նկատմամբ հարգանքը
website by Sargssyan