Փաշինյանի կարծիքով՝ գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ

Հայաստանը կարող է ակնկալել իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու համար լավագույն ժամանակաշրջանը չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց առցանց ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե երբ կլինի հստակություն ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ, ո՞ր փուլում են բանակցությունները:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Հանձնաժողովը կքննարկի հարցը: «Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են: Այս պահին, ցավոք սրտի, որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող: Բայց պետք է արձանագրենք, որ նաև էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման, փլուզման պայմաններում մենք կարող էինք և կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ՝ մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամը և դրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով»,-ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ կշարունակեն աշխատել գործընկերների հետ:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սակագների վերանայման հայտ է ներակայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան Անո­րո­շու­թյան և ռիս­կե­րի «խաչ­մե­րու­կում». «Փաստ» Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն Ձա­խո­ղումն ակն­հայտ է. ան­հա­ջո­ղու­թյան հե­տև­ան­քով տնտե­սա­կան ավե­լի բարդ փու­լում ենք հայտն­վում. «Փաստ» «Ժողովուրդ». Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները «Սա մոտեցում չէ, իրական պայքար չէ, այլ պայքարի իմիտացիա». «Փաստ» Փնտրվում են «սրտի» դատավորներ. «Փաստ» Ավե­լի վտան­գա­վոր է, երբ իշ­խա­նու­թյունն սկսում է հա­վա­տալ իր իսկ ձև­ա­վո­րած այս կամ այն մի­ֆին. «Փաստ» Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը. ԿԳՄՍ նախարար Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդ է մահացել․ Aravot.am Մայրը խեղդել է իր 9-ամյա աուտիկ որդուն ջրատար խողովակի մեջ (տեսանյութ) Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ) YouTube-ն ավտոմատ կերպով հեռացնում է Չինաստանի իշխանություններին քննադատող մեկնաբանությունները․ Verge USArmenia TV-ի նկարահանած նոր, բայց արդեն սիրված հեռուստասերիալը հասանելի է նաև YouTube-ում Ազգային, բայց ոչ կոնսերվատիվ. Արթուր Վանեցյանի քաղաքական վեկտորը Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին (տեասնյութ) Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի երեք դեպք․ Ռիա Նովոստի Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով շարունակվում են բոլոր ծրագրերը Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակահարել է ապագա փեսային
website by Sargssyan