Բելառուսում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 969 կորոնավիրուսով վարակված մարդ
SocietyԲելառուսում մեկ օրվա ընթացքում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է 969-ով՝ հասնելով 29 650-ը, մահացել է եւս հինգ պացիենտ, իսկ մահվան դեպքերն ընդհանուր առմամբ հասել են 165-ի, կիրակի հայտարարել է հանրապետության առողջապահության մամուլի ծառայությունը։
Շաբաթ Բելառուսում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը հասել է 28 681-ի, այդ թվում` առողջապահության հաղորդած 160 մահվան դեպքերը։ Ավելի վաղ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու առավելագույն աճը երկրում կազմել է 973 մարդ։
Գրանցվել է COVID-19-ի դրական թեստով 29 650 մարդ։ Ընդամենն անցկացվել է 350 515 թեստ։ Երկրում հիվանդության տարածման ամբողջ ընթացքում մահացել է 165 պացիենտ, որոնք ունեցել են ուղեկցող հիվանդություններ։
Առողջապահության նախարարությունում նաեւ հայտնել են, որ ամբողջ հանրապետությունում առողջացել եւ դուրս է գրվել 9932 պացիենտ, որոնք ունեցել են հաստատված COVID-19-ի ախտորոշում։