«Հրաշքներ»․ Անի Խաչիկյանի եւ որդու լուսանկարը՝ բնության գրկից
LifestyleԴերասանուհի, հաղորդավարուհի Անի Խաչիկյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։
Instagram-ում հրապարակված լուսանկարում Անին փոքրիկ որդու Տեսլայի հետ է։ Նա ջերմ ու մեղմ գրկել է փոքրիկին։ Նրանք պատկերված են գեղեցիկ բնապատկերի ֆոնին՝ ծաղիկների դաշտում։ Անին մեղմ կերպարում է․ նա հավաքել է վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել։ Երկրպագունիերից մեկը մեկնաբանությունների հատվածում գրել է․ «Հրաշքներ»։
Ավելի վաղ Անին Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» նախագծի հերթական հյուրը եղել է, որի ընթացքում պատմել է որդու անվանակոչության պատմությունը։ Քննարկել են բազում թեմաներ, Անին անդրադարձել է հավատքին, իր մասնագիտությանը։
Ուղիղ եթերի ընթացքում հետեւորդները հարցրել են, թե ինչու է Անին բաժանվել։
«Թեեւ հարցնում են, թե ինչու բաժանվեցիք, բայց ես չեմ պատրաստվում քո բաժանությունից այսօր խոսել», - ասել է Նազենի Հովհաննիսյանը։
«Ես նույնպես», - պատասխանել է Անին։
Նազենիի հարցին՝ Անիի սիրտն ազա՞տ է, նա պատասխանել է, որ իր սիրտը միշտ ազատ է սիրո համար։