Պարետի որոշմամբ 10 օրով փակված Արենիում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ տասնյակի է հասնում․ համայնքապետ
ОбществоՎայոց Ձորի Արենի համայնքում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի 10 հաստատված դեպք: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:
Հիշեցնենք, որ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ երեկվանից` մայիսի 16-ից, 10 օրով արգելվել է մարդկանց և տրանսպորտի մուտքն ու ելքն Արենիի վարչական տարածք:
Հուսիկ Սահակյանը նշեց, որ տեղյակ չէ վարակի աղբյուրի մասին, չգիտի նաեւ, թե քանի մեկուսացված կա։
Համայնքապետի խոսքով` փակ է միայն Արենի բնակավայրը, Արենի խոշորացված համայնքի այլ բնակավայրերում սահմանափակումներ չեն կիրառվում: