Մայիսի 18-ին կկայանա Մինսկ-Երևան չվերթը
ԲլոգՔաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ մայիսի 17-ին և 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը, որոնցից առաջինն, ի դեպ, արդեն ուղղություն է վերցրել դեպի Հայաստան։
«Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։