Ավստրալիայում հայտարարել են պանդեմիայի պատճառները հետաքննելու վերաբերյալ կոչը սատարելու մասին
ՀասարակությունԱվելի քան 60 երկրներ սատարել են Ավստրալիայի ու Եվրամիության կոչը նոր տիպի կորոնավիրուսի բռնկման պատճառներն ուսումնասիրելու գործում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ABC-ին։
Նշվում է, որ ավելի վաղ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառները հետաքննելու կոչը քննադատության էր արժանացել Պեկինի կողմից, սակայն «դրան ուղղված միջազգային աջակցությունն անդադար աճում է»։
Նշվում է, որ Ավստրալիան եւ ԵՄ երկրները միավորել են իրենց ջանքերը «առողջապահության ոլորտում կորոնավիրուսին հակազդելու հարցում ԱՀԿ-ի համակարգած պատասխան միջոցառումներին անկողմնակալ, անկախ եւ համապարփակ գնահատական տալու հարցում»։
Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնը նշել է, որ խոսքը վերաբերում է «պանդեմիայի անկախ դիտարկմանը գլոբալ առողջությունը պաշտպանելու համար անհրաժեշտ դասեր քաղելու նպատակով։
Ավստրալիայի առաջարկը սատարել է ընդհանուր առմամբ 62 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Թուրքիան, Ինդոնեզիան եւ ՀԱՀ-ը։ Այդուհանդերձ, տվյալ պահին նախաձեռնությունը չի սատարել ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Չինաստանը։