«Չէի կարողանում քնել ու չէի շփվում տան անդամների հետ». Ցողիկ Մարտիրոսյան
LifestyleԱշխույժ կյանքին կտրուկ հրաժեշտ տալը ոմանց համար չափազանց բարդ ու սթրեսային է եղել: Երիտասարդ դերասանուհի Ցողիկ Մարտիրոսյանին տնային մեկուսացման առաջին օրերին հյուր է եկել անտանելի դեպրեսիան: Ապրումների մասին նա պատմել է BRAVO.am-ին, ինչպես նաեւ տրամադրել իր նոր ֆոտոշարքը:
«Հասկացա, որ մեծ աղետ է»
Մինչ վիրուսի ի հայտ գալը զբաղված էի իմ շատ սիրելի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 2 նոր ներկայացում էինք նախատեսում, որոնցից մեկում ես նույնպես մասնակցություն ունեի: Շատ հետաքրքիր ու բուռն աշխատանքային ընթացք էր, բայց, ցավոք սրտի, այս վիրուսը կանգնեցրեց ամեն ինչ: Սկզբում չէի հասկանում՝ ինչ է կատարվում, բայց հետո հասկացա՝ սա մեծ աղետ է, քանի որ չէի կարող գնալ աշխատանքի, տեսնել ընկերներիս, տնից դուրս գալ: Խախտվել էր նյարդային համակարգս, ու գիշերները չէի կարողանում քնել: Ննջարանիցս գրեթե դուրս չէի գալիս, չէի շփվում տան անդամների հետ, չէի գտնում ընդհանուր լեզու, որովհետեւ շոկի մեջ էի: Միշտ ակտիվ կյանք եմ վարել, ու այս պասիվությունն ինձ հունից հանում էր:
Խոհանոցում
Տնային գործեր միշտ էլ մայրիկիս հետ արել եմ: Սիրում եմ օգնել նրան նաեւ խոհանոցում: Սիրում եմ այնտեղ անցկացնել ժամանակս, որեւէ բան մոգոնել, պատրաստել հետաքրքիր աղցաններ ու ուտեստներ: Առավել լավ են ստացվում հենց աղցանները:
Որ գրկի
Այս օրերին մարդիկ սկսեցին հասկանալ, թե ինչ է կարոտը: Սկսեցին կարոտել ընկերներին ու բարեկամներին, իրենց աշխատանքը: Անհամբեր սպասում եմ այս ամենի ավարտին, որ գնամ ու գրկեմ ընկերներիս: Շունչս արդեն կտրվում է կարոտից: Հիմա ոչինչ նախօրոք չեմ պլանավորում, քանզի չգիտեմ, թե ինչ կլինի:
Շարունակությունն՝ այստեղ