«Չեմ ներում այն մարդկանց, որոնք փչացնում են օրս». Օլյա Հակոբյանը որոշել է փախչել 32-ամյակին
LifestyleՆա երեխայի նման ամեն տարի սպասում է այս օրվան, լիաթոք ուրախանում, փչում տորթի մոմերը, երազանք մտապահում, բայց նախընտրում է չբարձրաձայնել իր երազանքները: Այսօր Օլյա Հակոբյանը նշում է 32-րդ տարեդարձը: Նախօրեին նա գեղեցիկ նոր ֆոտոշարք է իրականացրել, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:
Օլյան պատմել է, որ ամեն տարի հետաքրքիր ու յուրօրինակ կերպով է նշում տարեդարձը, այդ իսկ պատճառով էլ չի կարող առանձնացնել ամենատպավորիչը: Իսկ տարիքը գաղտնի չի պահում.«Ինձ հրաշալի եմ զգում: 32-ը հրաշալի տարիք է»:
Այնուամենայնիվ, խոստովանել է, որ աճող թվերն իրեն վախեցնում են.«Եթե շատ խորանամ ու ընկնեմ մտքերով, լավ չի լինի, բայց պետք է ապրել եւ լիարժեք ապրել: Իրականում պետք է հոգով երիտասարդ լինել, եւ ես այդպիսին եմ»:
Իր տարեդարձին կարեւորում է նաեւ մտերիմների տրամադրությունը.«Սիրում եմ, երբ իմ ծննդյան օրն ուրախ են լինում ինձ շրջապատող մարդիկ, եւ նրանց համար նույնպես օրը տոնի է վերածվում: Տանել չեմ կարողանում եւ չեմ ներում այն մարդկանց, որոնք տխուր են լինում եւ փչացնում օրս: Միշտ երեխայի պես եմ սպասում այս օրվան»:
Չնայած նրան, որ խնջույքների սիրահար է, այս անգամ օրն այլ կերպ կանցկացնի. «Քանի որ պայմաններն այսպիսին են, այս անգամ չեմ նշի եւ պարզապես կփախչեմ որեւէ տեղ հանգստանալու»:
Նպատակներին ամուր է կառչում.«Չեմ սիրում բարձրաձայնել իմ երազանքները, քանի որ դրանք կդառնան հանրային: Իսկ եթե ունենում եմ որեւէ նպատակ, որն անպայման ուզում եմ իրականացնել, ոչինչ չի կարող կանգնեցնել ինձ»: