Լիդուշիկը՝ սերիալային դերի, անօգուտ քննարկման եւ դժվար իրավիճակի մասին
LifestyleՄայիսի 18-ից ցուցադրվող «Խաբկանք» սերիալում նկարահանվում է նաեւ երգչուհի Լիդա Առաքելյանը: Նա BRAVO.am-ի հետ զրուցել է սերիալային աշխատանքի, ինչպես նաեւ նոր երգերի եւ համագործակցությունների մասին:
«Տարեսկզբին, երբ ԱՄՆ-ում էի, Անուշիկ Պետրոսյանի հետ մտերմիկ զրույցը վերածվեց գործնականի: Նախկինում համագործակցել էինք «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմի շրջանակում, ու քանի որ այս շրջանում ինքս էլ որեւէ նախագծում ընդգրկվելու ցանկություն ունեի, համաձայնեցի: Կարելի է ասել՝ ինքս ինձ եմ մարմնավորում. դրական, կենսախինդ երգչուհի Լիդիայի դերում եմ: Շատ մանրամասներ չեմ ցանկանա պատմել՝ դիտողների համար հետաքրքրությունը պահպանելու համար: Նկարահանումներն ուրախ ու անմիջական մթնոլորտում են անցնում, ինձնից բացի, այլ երգիչներ էլ են ընդգրկված»,- ասել է Լիդուշիկը:
Երգչուհին չի պատրաստվում փոխել բեմական անունը.«Որքան էլ մեծացել եմ, բայց իմ երկրպագուների համար շարունակում եմ մնալ նախկին փոքրիկ աղջնակը: Մի քանի անգամ քննարկել ենք անվան հնարավոր փոփոխությունը, բայց հասկացել, որ անօգուտ է, միեւնույն է՝ մարդիկ ինձ որպես Լիդուշիկ են ընդունում»:
Նոր երգեր ունի, որոնք շուտով կներկայացնի.«Ստեղծագործական բուռն շրջանում եմ: Սիրային երկու երգ ունեմ, որոնցից մեկի հեղինակն Արտեմ Վալտերն է, մյուսինը՝ Վահե Ալեքսանյանը: Համագործակցել եմ նաեւ Ավետ Բարսեղյանի եւ Կարեն-Սեւակի հետ, այնպես որ, նորությունների պակաս չեմ ունենա»: