«Չգիտեմ՝ էլ ինչն է այսպիսի կախվածություն առաջացնում». Մարիամ Շահինյան

Մարիամ Շահինյանը, ինչպես թատրոնում աշխատող մյուս դերասանները, այս ընթացքում տանն է եւ հեշտ չի տանում դադարը: Նա BRAVO.am-ին պատմել է ինչպես դուստրերի հետ առօրյայի, այնպես էլ սերիալներում հանդես չգալու պատճառի մասին:

«Մեկուսացումը բացահայտեց բնավորությանս եւ տրամադրություններիս գրեթե բոլոր երանգները, ճիշտ վերջին օրերի եղանակի նման: Երեխաներս շատ ակտիվ են, այդ պատճառով էլ օրվա մեծ մասն անցկացնում եմ նրանց թափթփածները հավաքելով: Աննկարագրելի մեծ մոլուցք ունեն օրվա մեջ գոնե 10-20 անգամ զգեստափոխվել: Տեսնես՝ ում են քաշել (ծիծաղում է,-հեղ.): Եվ նրանց բացարձակ չի հետաքրքրում, թե այդ զգեստները որ պահարանից են. իմ առօրյա՞ զգեստներն են, թե՞ տոնական»,- պատմել է Մարիամը:

Մարիամ Շահինյանի դուստրերը

Տեւական դադարից հետո դերասանուհին աշխատանքի էր անցել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում.«Հրավեր ստացա «Սառցե սիրտը» ներկայացման մեջ մարմնավորել Էլզային, դրան հետեւեց առաջարկը՝ համալրելու դերասանական հիմնական կազմը: Այս շրջանը պարզապես սարսափ է ցանկացած դերասանի համար: Ես չգիտեմ՝ էլ որ մասնագիտությունն է այսպիսի կախվածություն առաջացնում: Մարդիկ հիմնականում նախընտրում են վարձատրվել առանց աշխատելու, իսկ դերասանները՝ հակառակը, նախընտրում են առանց կամ քիչ վարձատրությամբ մշտապես լինել զբաղված: Սա իսկապես յուրահատուկ երեւույթ է»,-նշել է նա եւ ավելացրել.«Ափսոսում եմ բոլորիս կյանքի այս շրջանը, որ կուլ տվեց համաճարակը: Շատ ծրագրեր կային հենց գարնան համար. պետք է նոր ներկայացումների փորձեր սկսեինք, հրավեր ունեինք եվրոպական փառատոնից: Շատ մեծ հույս ունեմ, որ այս ամենը երկար չի տեւի, թեեւ գիտակցում եմ, որ վերադարձը նախկին առօրյային բարդ է լինելու»:

Մարիամ Շահինյանը

Սերիալներից Մարիամն առաջարկներ ունենում է, բայց նշում է, որ միշտ ինչ-որ պատճառներ են ի հայտ գալիս, կամ էլ պարզապես ինքն է որոշում հրաժարվել. «Ճիշտն ասած՝ չեմ ափսոսում, որովհետեւ մեր սերիալները հիմնականում վատն են: Տպավորություն է՝ ընտրում են թերի կրթությամբ, անճաշակ, պարզունակ մարդկանց, հստակեցնում՝ արդյոք նրանց համար ամեն ինչ ընկալելի եւ հասկանալի է, եւ միայն դրական պատասխան ստանալուց հետո եթեր տալիս: Նաեւ ցավալի է, որ 8 տարում ոչ մի առաջխաղացում չեմ նկատում: 
Շարունակությունն ՝   այստեղ

Մինչ այժմ պարբերաբար շարունակվում է հրետակոծությունը. Դավիթ Տոնոյան Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել Ինչպես է այսուհետ վճարվելու երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը Տոնոյանը զեկուցեց, թե ինչ է կատարվել երեկ Մովսես գյուղի դիրքի մոտ Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան. Armlur.am Տավուշի գնդակոծությունների վերաբերյալ զեկույց է ներկայացվել միջազգային կառույցներին Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել Թուրքիայի ինչին է պետք ՀԱՊԿ-ը Տավուշում․ Մարիա Զախարովայի տարօրինակ գրառումը Երեք կուսակցություններ. Դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը Մեր տղաների կողմից՝ թշամուց վերցված տարածքները Ինչ է կատարվել Ադրբեջանի հետ սահմանին․ բացառիկ տեսանյութ՝ ադրբեջանական հենակետից Ռուսաստանում սկսել են կալանել հայկական համարանիշներով ավտոմեքենաները Բանակի ու զինվորի կողքին լինելը մեր սրբազան պարտքն է. Գագիկ Ծառուկյան Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Քիչ առաջ խոսեցի գեներալ Խաչատուրովի հետ.Նաիրա Զոհրաբյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 182-ով. գրանցվել 9 մահ Փաշինյանն օպերատիվ կապով խոսե՞լ է Ալիևի հետ. ըստ խոսնակի՝ պարզից էլ՝ պարզ է Արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու․ Վահրամ Պողոսյան Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանը հայտնում է նոր կորստի մասին՝ սպա է
website by Sargssyan