Կի­րառ­ված տեխ­նո­լո­գի­ա­նե­րը շրջվում են դրանք ժա­մա­նա­կին կի­րա­ռո­ղի դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական գործունեությունն այնպիսի առանձնահատկություն ունի, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժ պետք է կարողանա ոչ միայն սեփական օրակարգն առաջ տանել, այլև իր վրա ընդունել դրսից եկող հարվածները։ 

Ու հետաքրքրականն այն է, որ բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները հայտարարում են, թե իրենք մտահոգված են ժողովրդի և երկրի ապագայով, իսկ իրենց տեսլականի մեջ է մտնում Հայաստանի զարգացումը։

Ընտրությունների ժամանակ նրանք ժողովրդի դատին են ներկայացնում իրենց ծրագրերը, իսկ քաղաքացիները փորձում են ձայն տալ այն ուժերին, որոնք իրենց կարծիքով կարող են երկիրը դնել զարգացման ռելսերի վրա։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ միայն խոստումները և ծրագրերը բավարար չեն, կառավարող թիմը պետք է ունենա համապատասխան գիտելիքներ և կառավարելու պատշաճ որակներ։ 

Իսկ իշխանություն ունենալը նշանակում է նաև անընդհատ գտնվել քննադատությունների տարափի տակ, քանի որ ընդդիմությունն աչալուրջ հետևում է իշխանության յուրաքանչյուր սխալի և վրիպման ու քննադատում, իսկ քաղաքացիներն ակնկալում են իրենց բազմահազար խնդիրների լուծումը։ 

Երկրի շահերից է բխում, որ ընդդիմությունն իր քննադատություններում լինի անաչառ, իսկ իշխանությունը չմեծամտանա և չկարծի, թե ինքն անսխալական է, իսկ իր կողմից ընդունված որոշումները ամենաօպտիմալ լուծումներն են, որոնք բեկանման ենթակա չեն։

Սակայն հաճախ են նաև այն դեպքերը, երբ քաղաքական պրակտիկայում կիրառվում է սև փիառը, որը մի գործողություն է, երբ միտումնավոր բացասական լույսի ներքո է ներկայացվում որևէ անձ, քաղաքական ուժ, և ուղղված է նրանց իմիջի վատացմանը։

Իսկ որոշ դեպքերում մրցակից քաղաքական ուժերին վարկաբեկելու նպատակով օգտագործվում են «օդից կախված լուրերը»։ Բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ այն քաղաքական տեխնոլոգիաները, որ այսօր որևէ քաղաքական կուսակցություն կամ գործիչ օգտագործում է, ապա որոշ ժամանակ անց կարող է իր դեմ աշխատել։

Այսպես, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական գործունեությունը կառուցել է «օդից կախված լուրերի» մակարդակում։ 

Վերջինս իշխանության հասնելու համար այն ժամանակվա իշխանություններին մեղադրում էր հնարավոր ու անհնար բազմահազար մեղքերի մեջ ու հանրությանը հավաստիացնում էր, որ իշխանությունների գործունեության կամ, ավելի ստույգ, անգործության արդյունքում է, որ քաղաքացիները բարեկեցիկ կյանքով չեն ապրում։ 

Այն, որ նախկինները բազմաթիվ մեղքեր ունեին, որ իսկապես հասարակությունը զզվել էր նրանցից, ակնհայտ է, ու ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել: 

Սակայն ակնհայտ է նաև, որ եղած մեղքերի մեջ Փաշինյանի կողմից նրանց էին վերագրվում այնպիսի արարքներ, որոնք այսօր էլ դեռ ապացուցված չեն: 

Մյուս կողմից՝ շատ ավելի ուշագրավ է, որ Փաշինյանն արդեն վարչապետի պաշտոնում նշում է, որ քաղաքացիները լավ չեն ապրում, որովհետև չեն սիրում աշխատել, որովհետև պատասխանատու չեն, որովհետև...

Վարչապետի պաշտոնում էլ Փաշինյանը նախկիններին կրկին մեղադրում է միլիարդներ ունենալու, ժողովրդին թալանելու մեջ ու ընդգծում, որ ինքը հետ է բերելու այդ գումարները, սակայն վերջինիս պաշտոնավարման երկու տարվա ընթացքում նման խոսակցությունների և թատերականացված քրեական գործերի հարուցման արդյունքում քաղաքացիների կյանքը չի բարելավվել։ 

Ավելին, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, իշխանություններն, այսպես ասած, հետ են բերել 105 միլիոն դոլար, իսկ պարգևավճարների վրա ծախսել են... ուշադրություն՝ 108 միլիոն դոլար: Խոսուն թվեր են, անշուշտ:

Իսկ հիմա արդեն հանրության և որոշ քաղաքական շրջանակներում տարածվում են լուրեր, որ ներկայիս իշխանություններն են ներգրավված մաքսանենգության, կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների մեջ։ 

Իսկ Փաշինյանը զարմանում է, թե ինչո՞ւ են մնան կասկածներ ի հայտ գալիս իր իշխանության հասցեին՝ նշելով, որ իշխանության մասին նման կարծիք ունեցող յուրաքանչյուր ոք մտածում է իր «փչացածության աստիճանի համապատասխան»:

Սակայն Փաշինյանը զուր է զարմանում, քանի որ այն տեխնոլոգիաները, որոնցով ինքը վարկաբեկում էր նախկիններին, հիմա շրջվել են իր դեմ։ 

Ու դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու համար՝ իր դեմ տարածվող տեղեկություննե՞րն էլ ճոխացված կամ հնարված են, թե՞ համապատասխանում են իրականությանը: Ի վերջո, ասենք, «50-50»-ի կամ «չորս միլիարդի» միֆերը այսքան ժամանակ որևէ ապացույց չեն ստացել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Քաջարան համայնքի ղեկավարի եւ շուրջ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. ՔԿ պարզաբանումը Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր գլխավոր խորհրդականին, որին մեղադրել էին սահմանափակումները խախտելու մեջ Աշխարհում ամենախորը հանքը փակվել է COVID-19-ով մասսայական վարակվելու պատճառով Թունիսում զբոսաշրջային սեզոնը կարող է վերականգնվել հուլիսից Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 135 701-ի․ IRINN Ազատ է ընդամենը 32 մահճակալ. Արսեն Թորոսյան Եթե թաքուն բան պետք է խոսեք փողոցում հանդիպած ընկերոջ հետ, հեռախոսով զանգեք. Փաշինյան Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետ Իսպանիայում համաճարակի ավարտից հետո անվճար սնունդ ստանալու համար մարդկային հերթեր են գոյացել․ Ռիա Նովոստի (լուսանկարներ) 61 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 599 նոր դեպք. Ռիա Նովոստի Կապանի ոստիկանության մոտ լարված իրավիճակ է ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավարի հայտարարությունը զվարճալի է․ Գելա Վասաձե Արթուր Վանեցյանին մտահոգում է երկրի ապագան ՄԻՊ-ը՝ Կապանում ծավալվող իրադարձությունների մասին Գագիկ Ծառուկյանը չի կարող ձեռք չմեկնել Հոգեկան հիվանդների, գժերի ու շիզոֆրենիկների պակաս մենք չենք ունեցել, իսկ վերջին երկու տարում ավելի են ակտիվացել. Արթուր Ղազինյան 7 միլիոն հայ սփյուռքում ունեցող Հայաստանը պետք է հայրենական ավիափոխադրող ունենա. Արամ Սարգսյան Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել արդարադատությունից. Էլինար Վարդանյանը՝ դատական համակարգում տեղի ունեցող վերադասավորումների մասին
website by Sargssyan