ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Աճուրդի է հանվել Երևանի մարզահամերգային համալիրի շենքը
ՀասարակությունՏՈՆԵՐ
Տիեզերքի համաշխարհային օր, Երկխոսության և զարգացման համար մշակութային բազմաձևության օր, Հնդկաստան՝ Ահաբեկչության դեմ պայքարի օր, Կանադա՝ Վիկտորյա թագուհու ծննդյան օր, Ռուսաստան՝ Ռազմական թարգմանչի, Գործազրկությունից պաշտպանության, Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի ստեղծման, Բևեռախույզների օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր, Չիլի՝ Ռազմածովային նավատորմի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1917-վախճանվել է բանաստեղծ Մկրտիչ Աճեմյանը։
1921- ՀԽՍՀ հեղկոմը վերակազմվել է ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհ), որի նախագահ է նշանակվել Ալեքսանդր Մյասնիկյանը։
1922-ծնվել է նկարիչ Արմեն Աթայանը։
1928-ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Աբրահամ Ալիքյանը։
1937-վախճանվել է արձակագիր Նիկողայոս Մամիկոնյանը։
1947-ծնվել է երգչուհի Սեդա Ազնավուրը։
1962-վախճանվել է բժիշկ, քիթ-կոկորդականջաբան Հմայակ Հարությունյանը։ 1967-վախճանվել է կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը։
1969-վախճանվել է Հայաստանի Հանրապետության 4-րդ վարչապետ Սիմոն Վրացյանը։
1988-իրականացվել է Հայաստանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի փոփոխություն՝ պաշտոնական բնորոշմամբ՝ առողջական խնդիրների պատճառով։ Կարեն Դեմիրճյանին փոխարինել է Սուրեն Հարությունյանը։
1992- Ղարաբաղյան պատերազմի ժամանակ չորս ՄԻ-24 ուղղաթիռ թռիչք է
իրականացրել Շահումյանի շրջան. նրանց նպատակակետերն են եղել հայկական Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերը։
2001- Լոռու մարզի Սվերդլով գյուղում (Ստեփանավանի տարածաշրջան) փլուզվել է երթևեկելի կամուրջը, որի նշանակությունը միայն ներհամայնքային չէր. այդ կամուրջով էր անցնում Ստեփանավան-Պրիվոլնոյե- Ախքյորփի (Վրաստան) ճանապարհը:
2006- Սոչիի մոտակայքում վթարի ենթարկված հայաստանյան A 320 ինքնաթիռի «սև արկղներից» մեկը հայտնաբերվել ու բարձրացվել է ծովի հատակից:
2010-Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով սահմանվել է անալոգայինից թվային հեռարձակման անցման կարգը։
2014-19 մլրդ 350 մլն դրամ նախնական գնով աճուրդի է հանվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով հանդերձ:
2015-Լեռնային Ղարաբաղի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում խորհրդարանի խոսնակ է վերընտրվել Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը:
2018-գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ արգելափակել են հարևանությամբ գտնվող գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի բոլոր մուտքերը։
ԱՇԽԱՐՀ
1471-ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ Ալբրեխտ Դյուրերը։
1502-պորտուգալացիներին ծառայող իսպանացի ծովագնաց Ժուան դը Նովան հայտնագործել է Սուրբ Ելենայի կղզին։
1635-Ֆրանսիան ընդգրկվել է Երեսնամյա պատերազմի մեջ։
1759-ծնվել է ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Ֆուշեն։
1786-վախճանվել է շվեդացի քիմիկ-դեղագործ, թթվածինը հայտնագործած Կառլ Վիլհելմ Շելլեն։
1792-տեղի է ունեցել Ունզեյն հրաբխի ժայթքումը, որը մտել է մարդկության պատմության՝ մարդկային զոհերի թվով ամենաավերիչ հրաբխային ժայթքումների հնգյակի մեջ. զոհվել է 15 000 մարդ։
1804-Փարիզում բացվել է Պեր Լաշեզ գերեզմանատունը։
1840-Նոր Զելանդիան հայտարարվել է բրիտանական գաղութ։
1851-Ավստրալիայում առաջին անգամ ոսկի են գտել։
1861-Հարավային Կարոլինան որոշում է ընդունել դուրս գալ ԱՄՆ-ի կազմից։
1864-ավարտվել է ռուս-չերքեզական պատերազմը։ 1881-Կլարա Բարտոնը հիմնադրել է Ամերիկյան Կարմիր խաչը։
1904-Փարիզում հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն։
1915-վախճանվել է ֆրանսիացի մետալուրգ, չուգունի ստացման մարտենյան մեթոդի մշակող Պիեռ Մարտենը։
1921- ծնվել է խորհրդային ֆիզիկոս և հասարակական գործիչ, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը՝ Անդրեյ Սախարովը։ 1928-Ուոլտ Դիսնեյը արտոնագիր է ստացել Միկկի Մաուսի կերպարի մոնոպոլ օգտագործման համար։
1945-Սիրիան և Լիբանանը հայտարարել են իրենց անկախությունը Ֆրանսիայից։
1956-Բիկին աթոլի վրա ԱՄՆ-ը իրականացրել է ջրածնային ռումբի առաջին փորձարկումը։
1961-ԽՍՀՄ-ում իրականացվել է առաջին ուղիղ հեռուստահաղորդումը արտասահմանից՝ Լեհաստան-ԽՍՀՄ ֆուտբոլային խաղի հեռարձակումը։
1982-սկսվել է բրիտանական դեսանտի ափհանումը Ֆոլկլենդյան կղզիներ, սկսվել է Ֆոլկլենդյան պատերազմը։
2006-Չեռնոգորիայում կայացել է անկախության հանրաքվե։
Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ