«Կոնցեպտուալ փոփոխություններ են լինելու». Կառավարությունը հավանություն տվեց երկու օրենսգրքերին

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 21-ի նիստում ընդունեց չզեկուցվող հարցերի մեջ ներառված երկու խոշոր օրինագծեր: Կառավարությունը հավանություն տվեց  ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծին:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս օրենսգրքերով առաջարկվում են կոնցեպտուալ փոփոխություններ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտն է ներդրվում, բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ են ներդրվում, որը կբերի կալանքի թվի նվազեցման. «Օպերատիվ հետախուզության մի շարք տեսակներ բերվում են քրեական դատավարություն՝ գաղտնի քննչական գործողությունների տեսքով, որոնք ապահովելու են որպեսզի ստացված տեղեկությունները որպես ապացույց օգտագործվեն քրեական դատավարությունում եւ մի շարք այլ կոնցեպտուալ փոփոխություններ:

Մենք այսօր մեր կայքում կհրապարակենք բոլոր փոփոխությունները, որպեսզի հանրությունը տեղյակ լինի եւ ԱԺ-ում մասնակցի քննարկումներին»,-ասաց նախարարը:

Նա շնորհակալություն հայտնեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետին, որի գիտնականներն են աշխատել նախագծի վրա, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդին:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ փաթեթների հրապարակային քննարկումը տեղի կունենա ԱԺ-ում, դրա համար որոշել են այն նորից կառավարության նիստում չքննարկել, քանի որ բավարար  չափով քննարկվել է:

«Հույս ունեմ, որ մեր քրեաիրավական վիճակը էականորեն կփոխվի այս օրենքների ընդունման արդյունքում»,-ասաց նա:

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան Անո­րո­շու­թյան և ռիս­կե­րի «խաչ­մե­րու­կում». «Փաստ» Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն Ձա­խո­ղումն ակն­հայտ է. ան­հա­ջո­ղու­թյան հե­տև­ան­քով տնտե­սա­կան ավե­լի բարդ փու­լում ենք հայտն­վում. «Փաստ» «Ժողովուրդ». Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները «Սա մոտեցում չէ, իրական պայքար չէ, այլ պայքարի իմիտացիա». «Փաստ» Փնտրվում են «սրտի» դատավորներ. «Փաստ» Ավե­լի վտան­գա­վոր է, երբ իշ­խա­նու­թյունն սկսում է հա­վա­տալ իր իսկ ձև­ա­վո­րած այս կամ այն մի­ֆին. «Փաստ» Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը. ԿԳՄՍ նախարար Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդ է մահացել․ Aravot.am Մայրը խեղդել է իր 9-ամյա աուտիկ որդուն ջրատար խողովակի մեջ (տեսանյութ) Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ) YouTube-ն ավտոմատ կերպով հեռացնում է Չինաստանի իշխանություններին քննադատող մեկնաբանությունները․ Verge USArmenia TV-ի նկարահանած նոր, բայց արդեն սիրված հեռուստասերիալը հասանելի է նաև YouTube-ում Ազգային, բայց ոչ կոնսերվատիվ. Արթուր Վանեցյանի քաղաքական վեկտորը Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին (տեասնյութ) Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի երեք դեպք․ Ռիա Նովոստի Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով շարունակվում են բոլոր ծրագրերը Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակահարել է ապագա փեսային
website by Sargssyan