Արցախում խաղաղություն ենք նախապատրաստում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության և նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան համագործակցության մասին։ Ինչպես հայտնի է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Արցախի Հանրապետությանն այս տարի որոշվել է չհատկացնել ականազերծման նպատակով տրվող մարդասիրական օգնությունը։ ԼՈՒՐԵՐ․com-ը Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ նպատակ վերականգնելու օգնության ծրագիրը կամ հնարավո՞ր է օգնություն տրամադրվի կորոնավիրուսի հաղթահարման համար, խոսակցություններ կան նաև, որ Արցախին տրամադրվող օգնությունը հնարավոր է փոխակերպվի այլ ծրագրով։ Ի պատասխան մեր հարցի՝ Լին Թրեյսին պատասխանեց․ «Մենք ուրախ ենք այն աշխատանքներով, որ իրականացրել ենք ականազերծման ծրագրի շրջանակներում, որի ներքո մենք մարդասիրական օժանդակություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Կարծում ենք, որ վերջին տարիներին 70 մլն դոլարի ներդրումը հաջողված է եղել։ Այժմ, երբ ականազերծման աշխատանքներն ավարտել ենք, մեր ուշադրությունը փորձում ենք բևեռել մեկ այլ ուղղությամբ՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղության նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»,- նշեց դեսպանը։

 
 

 

Լիարժեք հրադադար հաստատելու և դրանից հետո պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ. Սենոր Հասրաթյան Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Պուտինը կոչով դիմել է ՆԱՏՕ-ին Սահմանապահները /լուսանկարներ/ Ալիևը նշել է թուրքական կործանիչների օգտագործման պայմանը Նոր տեսանյութ առաջնագծից Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում հայ-թուրքական սահմանի մոտ. Razm.info Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել Հրադադարը կրկնին խախտվեց. Մանրամասներ Պետք է հասկանալ, թե այս բարդագույն իրավիճակում ինչպիսի հակախաղ պետք է առաջադրել թշնամուն. Տիգրան Աբրահամյան Հայ զինվորներն ամեն օր զոհում են իրենց կյանքը հանուն հայրենիքի. Ֆ-1-ի հայտնի ավտոարշավորդը նվիրատվություն է արել Ադրբեջանական կողմի հայտարարություններն ունեն ակնհայտ սադրիչ բնույթ․ հայկական կողմը խստորեն պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը Դիրքային ընդմիջում /Լուսանկարներ/ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը տեղեկացնում է ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. հայտարարվեց հումանիտար նոր հրադադար Հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ. ՀՀ ՊՆ խոսնակ Ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել. Շուշան Ստեփանյան Դոնալդ Թրամփն այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը. Լիլիթ Մակունց
website by Sargssyan