Այն, որ «մեր գործերը լավ չեն», շատերն են բարձրաձայնում ու վաղուց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն»: Սա ո՛չ խուճապ տարածող գրառում է, ո՛չ էլ ընդդիմախոսներից որևէ մեկի խոսքերը: Այսպիսի գնահատական երեկ տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք»:

Հասկանալի է, որ նման խոստովանության պատճառ են դարձել հիվանդացության ու մահացության օրեցօր աճող թվերը: Սակայն հարցն այն է, որ այս մասին երկու ամսից ավելի բարձրաձայնում են ոլորտի շատ մասնագետներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ: Սակայն ականջալուր լինելու փոխարեն, Փաշինյանի իշխանությունը նման կարծիք հայտնողներին տարբեր որակումներ էր տալիս՝ էլի կապելով նախկինների հետ, մեղադրում խուճապ տարածելու մեջ: 

Ընդ որում, շատերն այս մասին խոսում էին դեռ այն ժամանակ, երբ առողջապահության նախարարը կարծում էր, թե «քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա», երբ վարչապետն ասում էր «կորոնավիրուսն ում շունն ա», երբ իշխանությունը, անտեսելով հանրային առողջապահության առաջնայնությունը, հանուն ՍԴ յոթ դատավորներից ձերբազատվելու և նրանց փոխարեն յուրային կամակատարներ նշանակելու՝ քարոզարշավ էր իրականացնում, երբ նույնիսկ կարանտինային ռեժիմը նորմալ չէր վերահսկվում, և այլն և այլն:

 Ոչինչ ու ոչ մեկին չլսելու սովորույթը, անսխալականության բարդույթը, մեծամտությունը այս իշխանությունների պարագայում դրսևորվում են գրեթե բոլոր հարցերում, այս դեպքում՝ առավել ևս: Իսկ հետևանքները առավել քան ցավալի են: Այո, պատասխանատվության զգացում պիտի ունենա յուրաքանչյուր քաղաքացի, բայց առաջինն այդպիսին պիտի լինի իշխանությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ․ Թորոսյան ԱՄՆ-ում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է լրագրողին (տեսանյութ) Ամբերդ գյուղի ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել Թրամփը շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը եւ իր ցասումն է արտահայտել ցուցարարների հանդեպ Նախատեսվում է օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն. Փաշինյան Պարետի որոշմամբ՝ արգելվել է 138 տնտեսվարողի գործունեությունը Իսպանիայի ԱՆ-ն թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել հունիսի 1-ից․ Marca Վաղը խոսելու եմ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական մասից. ԿԳՄՍ նախարար ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել է 8 952 մարդու մոտ․ Ռիա Նովոստի Երևան-Դոնի Ռոստով չարտերային հատուկ չվերթի օրը հայտնի է Պարետը նոր որոշում է կայացրել Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան 2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց․ նախարար Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով շատերի համար նպատակահարմար չի լինի անշարժ գույքը պահելը և այն վաճառելու են նորաթուխ օլիգարխներին․ Թաթուլ Մանասերյան Եկել է համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը․ Փաշինյան (տեսանյութ) Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան
website by Sargssyan