Ներգրավված են նաև միջազգային փորձագետներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն հայտնի է, որ իշխանությունը հրաժարվել է դատաիրավական ոլորտում վեթինգ անցկացնելու գաղափարից. գոնե այս փուլում այդ ուղղությամբ գրեթե բոլոր գործողությունների դադարեցման մասին օրերս հայտարարեց արդարադատության նախարարը։

Հայտնի է նաև, որ մինչև մյուս խորհրդարանական ընտրություններն ընկած ժամանակահատվածը գործող իշխանությունը մտադիր է խորհրդարանական ընտրությանը զուգահեռ անցկացնել նաև Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով գրեթե ամբողջությամբ կփոխվի մայր օրենքը. այդ առիթով արդեն գործում է ձևավորված հանձնաժողով, որն ի դեպ աշխատում է նաև արտակարգ դրության պայմաններում։ 

Նախատեսված է, որ հանձնաժողովն իր աշխատանքները կառավարությանը կներկայացնի մինչև տարեվերջ, և մյուս տարվանից տեղի կունենան հանրային քննարկումներ ու տարբեր ձևաչափերով մասնագիտական լսումներ։

Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությանը սպասարկող փորձագիտական մի խումբ բավականին փակ ռեժիմով, որպեսզի հանրային լայն արձագանք ու ավելորդ մեկնաբանություններ չլինեն, շարունակում է ինտենսիվ աշխատանքներ տանել ՀՀ-ում անցումային արդարադատություն իրականացնելու հարցի շուրջ։ 

Այս հարցում ակտիվ ներգրավված են նաև որոշ միջազգային փորձագետներ, որոնց հետ խումբը տեսակապով պարբերական քննարկումների մեջ է։ Մեր ունեցած տեղեկությամբ, իշխանության հիմնական նպատակը սահմանադրական փոփոխություն իրականացնելիս պատրաստի հայեցակարգ ունենալն է, որպեսզի միանգամից ամբողջական փաթեթով հարցը դրվի հանրային քննարկման։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան Անո­րո­շու­թյան և ռիս­կե­րի «խաչ­մե­րու­կում». «Փաստ» Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն Ձա­խո­ղումն ակն­հայտ է. ան­հա­ջո­ղու­թյան հե­տև­ան­քով տնտե­սա­կան ավե­լի բարդ փու­լում ենք հայտն­վում. «Փաստ» «Ժողովուրդ». Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները «Սա մոտեցում չէ, իրական պայքար չէ, այլ պայքարի իմիտացիա». «Փաստ» Փնտրվում են «սրտի» դատավորներ. «Փաստ» Ավե­լի վտան­գա­վոր է, երբ իշ­խա­նու­թյունն սկսում է հա­վա­տալ իր իսկ ձև­ա­վո­րած այս կամ այն մի­ֆին. «Փաստ» Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը. ԿԳՄՍ նախարար Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդ է մահացել․ Aravot.am Մայրը խեղդել է իր 9-ամյա աուտիկ որդուն ջրատար խողովակի մեջ (տեսանյութ) Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ) YouTube-ն ավտոմատ կերպով հեռացնում է Չինաստանի իշխանություններին քննադատող մեկնաբանությունները․ Verge USArmenia TV-ի նկարահանած նոր, բայց արդեն սիրված հեռուստասերիալը հասանելի է նաև YouTube-ում Ազգային, բայց ոչ կոնսերվատիվ. Արթուր Վանեցյանի քաղաքական վեկտորը Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին (տեասնյութ) Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի երեք դեպք․ Ռիա Նովոստի Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով շարունակվում են բոլոր ծրագրերը Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակահարել է ապագա փեսային
website by Sargssyan