Իշխանությունները պատրա՞ստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել այն իրավիճակի համար, որ հանրությանը տված իրենց խոստումները հօդս ցնդեցին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկու տարվա ընթացքում քաղաքացիների ակնկալիքները, որ նրանք ունեին վարչապետ Փաշինյանից, իրականություն չեն դառնում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանը երկու տարի շարունակ խոսում էր տարբեր բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, վեթինգի ու տնտեսական հեղափոխության մասին, սակայն դրանք լոկ հայտարարություններից այն կողմ չէին անցնում։

Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում քաղաքացիները լրատվական «DDoS» հարձակման են ենթարկվում կոռուպցիայի դեմ պայքարի, քրեական գործերի հարուցման և պետությանը գումարներ վերադարձնելու մասին տեղեկություններով։ 

Այնինչ, հարուցված քրեական գործերից շատերը ժամանակի ընթացքում կարճվում են, իսկ որոշներն էլ անընդհատ ձգձգման գործընթացի մեջ են։ Դատախազությունն էլ, որպես աշխատանքի ցուցանիշ, շարունակ հրամցնում է հարուցված քրեական գործերի քանակը:

Փաստ է, որ մեծ քանակությամբ գործերի հարուցման արդյունքում, բացի լրատվական անտեղի աղմուկից, ոչինչ չկա։ 

Հնչեղ քրեական գործերի հարուցումն ավելի շատ մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից շեղելու նպատակ է հետապնդում, քան միտված է նրանց կյանքի որակը բարձրացնելուն։ 

Չնայած աննշան փոփոխություններին՝ քաղաքացիների կյանքը մնացել է նույնը, ինչպիսին կար նախկինում։ Միևնույն ժամանակ, իշխանավորների կյանքի որակն առնվազն պարգևավճարների հաշվին էապես բարձրացել է։

Իսկ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխությունն այդպես էլ մնում է ուտոպիայի մակարդակի։ Իշխանությունները խոսում էին տնտեսական աճերի խոշոր ցուցանիշների մասին, սակայն դրանք իրենց արտացոլումը իրական կյանքում այդպես էլ չգտան, քանի որ վիճակագրությունն ուռճացված է և շատ դեպքերում ուղղակի նկարված։

Իհարկե, համավարակն ինչ-որ առումով «ջրում» կամ «կտրում» է իշխանությունների՝ հանրությանը տված խոստումները, սակայն նրանք գոնե պետք է կարողանան այս իրավիճակում ապահովել ճգնաժամային կառավարման պատշաճ մակարդակ, որպեսզի Հայաստանի տնտեսությունը և առողջապահական համակարգը կոլապսի չենթարկվեն։ Բայց ճգնաժամային կառավարումն իշխանությունների մոտ ևս չի ստացվում։ Եվ օրեցօր վատթարացող իրավիճակը խոսում է դրա մասին։ 

Իշխանության ներսում չկա անհրաժեշտ գիտելիքներ և փորձ ունեցող թիմ։ Դրա համար էլ մենք ականատես ենք լինում հախուռն, կտրուկ և իրար հակասող որոշումների կայացման, որոնց տրամաբանությունն այնքան էլ հասկանալի չէ քաղաքացիների համար։

Իսկ ահա գլխավոր հարցն այն է, թե արդյոք իշխանությունները պատրա՞ստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել այն իրավիճակի համար, որ հանրությանը տված իրենց խոստումները հօդս ցնդեցին, և քաղաքացիներն էլ ներկայումս կանգնած են նույն կոտրված տաշտակի առաջ։

Երկու տարվա կառավարման փորձը ցույց է տալիս, որ միակ բանը, որ իշխանությունները հմտորեն կատարում են, պատասխանատվությունը սեփական ուսերից գցելն է։ Այսպես, եթե երկրի տնտեսությունը չի զարգանում, ապա դրա պատասխանատուն այն քաղաքացիներն են, ովքեր աշխատել չեն սիրում։ 

Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը չի բարձրացել, քանի որ այս համակարգում շարունակում են աշխատել նախկինների ներկայացուցիչները կամ համախոհները, որոնք սաբոտաժ են անում։

Կորոնավիրուսի համավարակի տարածումը հնարավոր չի լինում կանխել, քանի որ քաղաքացիները չունեն անհատական պատասխանատվության բարձր մակարդակ, դիմակներ չեն կրում, սոցիալական հեռավորությունը չեն պահպանում։ Պատասխանատվությունը սեփական ուսերից գցելու իշխանությունների արդարացումները կարելի է երկար շարունակել։

Սակայն մինչև ե՞րբ իշխանությունները կարող են իրենց բաժին պատասխանատվությունը գցել այլոց վրա. ի վերջո, այդ գործելակերպը կարող է լուրջ հետևանքներ ունենալ իրենց համար։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ վերջին շրջանում արդեն սկսել է խոսվել վարչապետ Փաշինյանի հավանական հրաժարականի մասին։ Ընդ որում, խոսվում է շատ ակտիվորեն: Նաև՝ հենց իշխանության ներսում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Քաջարան համայնքի ղեկավարի եւ շուրջ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. ՔԿ պարզաբանումը Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր գլխավոր խորհրդականին, որին մեղադրել էին սահմանափակումները խախտելու մեջ Աշխարհում ամենախորը հանքը փակվել է COVID-19-ով մասսայական վարակվելու պատճառով Թունիսում զբոսաշրջային սեզոնը կարող է վերականգնվել հուլիսից Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 135 701-ի․ IRINN Ազատ է ընդամենը 32 մահճակալ. Արսեն Թորոսյան Եթե թաքուն բան պետք է խոսեք փողոցում հանդիպած ընկերոջ հետ, հեռախոսով զանգեք. Փաշինյան Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետ Իսպանիայում համաճարակի ավարտից հետո անվճար սնունդ ստանալու համար մարդկային հերթեր են գոյացել․ Ռիա Նովոստի (լուսանկարներ) 61 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 599 նոր դեպք. Ռիա Նովոստի Կապանի ոստիկանության մոտ լարված իրավիճակ է ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավարի հայտարարությունը զվարճալի է․ Գելա Վասաձե Արթուր Վանեցյանին մտահոգում է երկրի ապագան ՄԻՊ-ը՝ Կապանում ծավալվող իրադարձությունների մասին Գագիկ Ծառուկյանը չի կարող ձեռք չմեկնել Հոգեկան հիվանդների, գժերի ու շիզոֆրենիկների պակաս մենք չենք ունեցել, իսկ վերջին երկու տարում ավելի են ակտիվացել. Արթուր Ղազինյան 7 միլիոն հայ սփյուռքում ունեցող Հայաստանը պետք է հայրենական ավիափոխադրող ունենա. Արամ Սարգսյան Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել արդարադատությունից. Էլինար Վարդանյանը՝ դատական համակարգում տեղի ունեցող վերադասավորումների մասին
website by Sargssyan