«Ծույլ» կայծակը սանձող փրկիչը՝ շանթարգել

Ամպրոպը, որպես բնական երևույթ, ինքնին բացառիկ գեղեցիկ երևույթ է: Դրանից հետո, որպես կանոն, եղանակը բարելավվում է, և օդը դառնում է թարմ ու մաքուր, քանի որ այն հագենում է իոններով, որոնք ձևավորվում են կայծակնային պարպումների ժամանակ: Կայծակի պարպումը մարդու աչքը տեսնում է միայն մի ակնթարթ, քանի որ արագությունը, որով տարածվում է լույսը, կազմում է 300000 կմ/վրկ:

 Մթնոլորտի ամպրոպային ամպերում կուտակված ահռելի էլեկտրական պարպումը հենց կայծակն է: Էլեկտրական լիցքերը, որոնք ձևավորվում են մեր առօրյա կյանքում և արտադրության մեջ, անհամեմատ ավելի փոքր լարում ունեն, քան այն էլեկտրական լիցքերը, որոնք կուտակվում են ամպերի մեջ: 

Հետևաբար այս կայծակնային էլեկտրական պարպումների էներգիան շատ մեծ է: Միևնույն ժամանակ կայծակի դեպքում մարդը, կենդանիները և շենքերը կարող են մեծ վտանգի տակ հայտնվել: Կայծակնային պարպումը միշտ ուղեկցվում է ամպրոպով, որը կայծակի ձայնային իմպուլսն է:

 Հասկանալով, որ կայծակը կարող է մեծ վնաս պատճառել՝ մարդիկ մտածել են, թե ինչպես պաշտպանվել դրանից: Դա անելու համար հորինվել է հատուկ սարք, որը կոչվում էր շանթարգել, բայց նրա գործառույթը ոչ թե արգելելն է, այլ «կայծակը» շեղելը: 

Իսկ ո՞վ է հորինել շանթարգելը: Ենթադրվում է, և դա նշված է բոլոր հանրագի տարաններում, որ շանթարգելի գյուտարարը ամերիկացի Բենջամին Ֆրանկլինն էր: Դա տեղի է ունեցել 1752 թվականին:

 Ոչ ոք չի կարող հերքել դա, քանի որ Ֆրանկլինը իսկապես շատ էր հետաքրքրված այդ հարցով և, օգտագործելով իր կուտակած փորձը, գործնականում իրականություն է դարձրել իր գաղափարները: 

Այնուամենայնիվ, համարվում է, որ նա գիտականորեն կյանքի է կոչել այդ գաղափարը, քանզի հայտնի է, որ շանթարգելներ օգտագործվել են նաև շատ առաջ: Այս գաղափարը ծագել է մեզանից հազարավոր տարիներ առաջ դեռևս հին հույների մոտ, որոնք որպես շանթարգել օգտագործել են ոսկեզօծ սյուներ, որոնք հողակցվել են ոսկեզօծ ձողերով: Եվրոպայում 1780 թվականին առաջին անգամ իր տան տանիքին շանթարգել է տեղադրել Ֆրանսիայի Սենտ Օնորե փոքրիկ քաղաքի բնակիչներից մեկը: 

Շանթարգելը երկաթյա ձող է, որի բարձրությունը գերազանցում է հարևանությամբ գտնվող բոլոր շենքերի բարձրությունը: Շանթարգելը բաղկացած է 3 մասից՝ մետաղական ձող, հողակցված մաս և դրանք իրար կապող լար՝ հաղորդիչ: Փաստն այն է, որ կայծակն օդում իր համար «ուղի» է հարթում: 

Բնականաբար, կարճ ուղի ստեղծելը շատ ավելի հեշտ է, և կայծակը, լինելով սարսափելի «ծույլ», միշտ որոնում է ամենակարճ ճանապարհը և հարվածներ հասցնում ամենաբարձր օբյեկտներին, ինչը, ըստ էության, հենց կարճում է նրա ուղին: 

Շանթարգելին հարվածելով՝ կայծակը նրան է հաղորդում իր ամբողջ էներգիան, որն էլ անցնում է հողին և մարվում առանց վնասներ պատճառելու: 

Մինչև շանթարգելների տեղադրումը կայծակները մեծ վնասներ են պատճառել գյուղերին ու քաղաքներին՝ առաջացնելով հրդեհներ: Հետևաբար շանթարգելի ստեղծումը շատ կարևոր ծառայություն է մարդկությանը, քանի որ այն օգնել է փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր:

 

 

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ․ Թորոսյան ԱՄՆ-ում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է լրագրողին (տեսանյութ) Ամբերդ գյուղի ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել Թրամփը շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը եւ իր ցասումն է արտահայտել ցուցարարների հանդեպ Նախատեսվում է օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն. Փաշինյան Պարետի որոշմամբ՝ արգելվել է 138 տնտեսվարողի գործունեությունը Իսպանիայի ԱՆ-ն թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել հունիսի 1-ից․ Marca Վաղը խոսելու եմ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական մասից. ԿԳՄՍ նախարար ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել է 8 952 մարդու մոտ․ Ռիա Նովոստի Երևան-Դոնի Ռոստով չարտերային հատուկ չվերթի օրը հայտնի է Պարետը նոր որոշում է կայացրել Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան 2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց․ նախարար Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով շատերի համար նպատակահարմար չի լինի անշարժ գույքը պահելը և այն վաճառելու են նորաթուխ օլիգարխներին․ Թաթուլ Մանասերյան Եկել է համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը․ Փաշինյան (տեսանյութ) Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան
website by Sargssyan