Աբսուրդային է, որ երդմնակալության ժամանակ Փաշինյանը շեշտը դնում է Արցախի նորընտիր իշխանությունների՝ իրեն լոյալ լինելու վրա. Աննա Կարապետյան (տեսանյութ)

Աբսուրդային է, որ Արցախի նախագահի երդմնակալության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է շեշտել Արցախի նորընտիր իշխանությունների՝ իրեն լոյալ լինելը: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

«Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի վարչապետը ոչ թե փորձում է բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը, ընդգծել դրա կարևորությունը, Արցախի կայացվածությունը՝ որպես պետություն, տեղի ունեցող գործընթացների ժողովրդավարական բնույթը, այլ շեշտը դնում է հեղափոխության վրա և փորձում է ընդգծել Արցախի իշխանությունների լոյալությունն իրեն»,- ասել է նա:

«Ինչ իշխանություն էլ ընտրվեր Արցախում, Հայաստանի իշխանություններն ստիպված էին լինելու համագործակցել նրանց հետ, այլ հարց է, թե ինչ բնույթ կունենար այդ համագործակցությունը»,- ավելացրել է նա:

«Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ այսպիսի մոտեցումը մեր շահերից չի բխում՝ շեշտը դնել լոյալության վրա: Հայաստանն ու Արցախը պետք է համագործակցեն, բայց չպետք է լինեն միակարծիք»,- ընդգծել է փորձագետը:

Ըստ նրա՝ կարևոր է, որ միջազգային հանրության մոտ տպավորություն չստեղծվի, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև կա ուղղահայաց ենթակայություն: «Պետք է լինի գիտակցում, որ Հայաստանի իշխանությունը չի կարող պարտադրել մի բան, որն Արցախի իշխանության համար ցանկալի չէ»,- նշել է նա:

Խոսելով երդմնակալության տեքստում Արայիկ Հարությունյանի կողմից «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման շեշտադրման մասին՝ Կարապետյանն ասել է. «Արցախի նորընտիր նախագահն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման ներքո, այլ հակառակը՝ Արցախի անկախության ճանաչման, Արցախի արտաքին կապերի զարգացման, ինքնիշխանության ընդգծման վրա շեշտը դնի՝ ցույց տալով, որ Արցախը միայն ինքը կարող է իր անունից խոսել»:

Անդրադարձ է կատարվել նաև նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությանն այն մասին, որ ԱՄՆ ֆինանսական միջոցներն ուղղվելու են հանրություններին խաղաղության պատրաստելուն: «Խաղաղության պատրաստելը հակամարտության առկայության պարագայում վատ երևույթ չէ, հասկանալի է, որ բոլորը ցանկանում են խաղաղություն և պետք է պատրաստվեն խաղաղության»,- ասել է Կարապետյանը:

«Երբ հակամարտության կողմերից մեկն անդադար սպառնում է պատերազմով (երկու օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ պատերազմն ավարտված չէ, և համոզված եղեք` մենք վերջ ենք տալու «օկուպացիային» - հեղ.), այս պարագայում ի՞նչ խաղաղության պատրաստելու մասին է խոսքը և ինչպե՞ս կարելի է պատրաստել խաղաղության Ադրբեջանի հասարակությանը: Իսկ եթե Ադրբեջանի հասարակությանը չես պատրաստում խաղաղության, ուրեմն ինչպե՞ս և ինչի՞ համար ես պատրաստում խաղաղության Հայաստանի և Արցախի հասարակություններին»,- նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Պաշտոնական. Վիլիանը ՝ Արսենալի ֆուտբոլիստ Գագիկ Ծառուկյանին սադրել հնարավոր չէ Նոր պաշտոնանյություն Ոստիկանությունում Վահե Էնֆիաջյանն իմ ուղղությամբ չի կրակել. Արթուր Սարգսյան (տեսանյութ) Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար «Զենքը պահում էին գլխներիս ու բերում այստեղ». Մինսկում սկսել են բաց թողնել ձերբակալվածներին (տեսանյութ) Վերսկսում են թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով Չորս օտարերկրացի է ձերբակալվել Վրաստանում. նրանք, շրջանցելով անցակետը, Վրաստան են մուտք գործել Հայաստանի տարածքից (տեսանյութ) Արթուր Վանեցյանը «Հայրենիք» կուսակցությունում ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել 2019 թվականին մենք ունեցանք Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը․ Փաշինյանը BBC-ի «Hard talk» հաղորդման հյուրն էր Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ին տրված հարցազրույցի մասին Մինսկում ցուցարարները սկսել են կրկին հավաքվել (լուսանկարներ) Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ. Բելլա Քոչարյանի նոր գրառումը Կադրային նշանակումներ ոստիկանության մի քանի պաշտոններում Բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպման մասին Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 2018 թ. թաքցրած կորուստ Թիվ 20 երթուղին սպասարկող 29-ամյա վարորդը ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է Ադրբեջանական հետախուզական «ORBITER-3» անօդաչուն խոցած Վարդանը (տեսանյութ) Բարերար Արտակ Թովմասյանը մեծ օգնություն է ցուցաբերել Բեյրութում տուժած հայկական համայնքին Հայաստանում կորոնավիրուսից 5 պացիենտ է մահացել
website by Sargssyan