Տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մշտադիտարկումներ եւ վերահսկողական աշխատանքներ հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգությունից։ Կազմվել եւ տրամադրվել են ուղեցույցներ՝ կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին, վարորդներին, տաքսու վարորդներին։ Որպես նախնական կանխարգելիչ գործողություններ իրականացվել են իրազեկման աշխատանքներ ուղեւորների, ավտոկայարանների եւ հավաքակայանների աշխատակիցների շրջանում։

Մարզերում եւ Երեւան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հիմնական ավտոճանապարհների վրա իրականացրել են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով այն տրանսպորտային միջոցները, որոնք սովորաբար գերբեռնված են լինում: Տրանսպորտային միջոցում առանց դիմակի կամ սահմանված քանակից ավել ուղեւորներ հայտնբերելու դեպքում ուղեւորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից, որից հետո միայն տրանսպորտային միջոցը շարունակել է իր բնականոն աշխատանքը:

Յուրաքանչյուր մարզում եւ Երեւան քաղաքում ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ստեղծվել են շրջիկ խմբեր, որոնք ամենօրյա ռեժիմով հսկողություն են իրականացնում Պարետի որոշման պահանջների կատարման նկատմամբ:

Տեսչական մարմնի եւ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների համատեղ կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, տեղում կատարվել են իրազեկման աշխատանքներ եւ տրվել պարտադիր կատարման ցուցումներ։

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն տարածեց Շրջադարձային հունվարի 28 Եթե պատրաստվում եք մեկնել ՌԴ, պարտադիր կարդալ. ՖՈՏՈ Փակ քննարկում․ որոշվել է ՝ երբ սկսել բուհերի դասերը Համաձայն չեմ, որ հանրային դժգոհության ալիքը մարում է. Արսեն Բաբայան. «Երկրի հարցը» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում Թթու կաղամբ՝ չինակա՞ն, թե՞ ռուսական կերակուր․ «Փաստ» Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (ՀՈՒՆՎԱՐԻ 28)․ Պատմական որոշում, որով ազդարարվել է ազգային բանակի ստեղծման սկիզբը․ «Փաստ» Ղա­րա­բա­ղի պա­տե­րազ­մի մա­սին ֆիլմ է ցու­ցադր­վել լե­հա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյամբ․ «Փաստ» Հետևանքները կարող են պարզապես անդառնալի լինել․ «Փաստ» Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը․ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով. «168 ժամ» Ադր­բե­ջա­նի կող­մից կռվել են նաև աֆղանցի վարձ­կանն­եր․ «Փաստ» «Ունակ չեն խնդիրներ լուծել. կա՛մ չտեսնելու են տալիս դրանք, կա՛մ էլ մեծ-մեծ խոսում»․ «Փաստ» «Իմ քայլը» խմբակցությունում խուճապ է. Հակոբ Սիմիդյանին ղեկավար չեն տեսնում. «Ժողովուրդ» «Քայքայման փուլում ենք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով»․ «Փաստ» Իշխանությունները դատական համակարգը ուզում են վերածել իրենց քաղաքական կցորդի․«Փաստ» Կառավարությունը մտադիր է մեղմացնե՞լ սահմանափակումները. «Հրապարակ» Ո՞վ է նա, ի վեր­ջո. «Փաստ» Հայաստանում նոր կուսակցություն կգործի. «Հրապարակ»
website by Sargssyan