Հայաստանում կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման մեջ սկսելու են պլազմա կիրառել․ նախարար

Հայաստանում կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման մեջ սկսելու են փորձնական եղանակով կիրառել բուժված պացիենտների պլազման։ Այս մասին Հանրային խորհրդի օնլայն նիստին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ չկա ապացուցողական բազա պլազմայի՝ կորոնավիրուսային վարակի բուժման մեջ արդյունավետության մասին, ավելին՝ բուժվածների պլազման բուժման մեջ կիրառելը բարդ եւ վտանգավոր պրոցես է։ Սակայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում պլանավորվում է դնել հատուկ ցենտրիֆուգներ՝ պլազմա ստանալու համար, որը փորձնական եղանակով կկիրառվի բուժման մեջ։

Անդրադառնալով կրկնավարակի դեպքերին՝ նախարարը նշեց, որ նման դեպքեր Հայաստանում չեն արձանագրվել, իսկ ակադեմիական հանրույթը հակվում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն, եւ հիվանդացած ու բուժված մարդը մոտակա մի քանի ամիսներին չի կարող նորից վարակվել կորոնավիրուսով։

«Իհարկե, դա չի նշանակում, որ 2-3 տարի հետո նորից չի վարակվի, որովհետեւ սուր շնչառական վարակները՝ վիրուսով պայմանանվորված, երկարատեւ իմունիտետ չեն առաջացնում, այդ թվում՝ այլ կորոնավիրուսները, որոնք շրջանառվում են սեզոնի ժամանակ եւ առաջացնում հարբուխ եւ այլն»,- ասաց նախարարը։

Առկա են բոլոր կասկածները հարցականի տակ դնելու Չինաստանի՝ ՀՀ-ում 10- 15 մլրդ դոլարի ներդրման ծրագիրը. Աշոտյան Պարետի կողմից չարտերային թռիչքների թույլտվություն չկա, ուստի հորդորում ենք զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթներ ձեռք բերելուց․ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե Հրապարակվել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի լուսանկարն ու անվանումը Բեյրութի նավահանգստում վտանգավոր քիմիական նյութերով ևս 20 կոնտեյներ է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել. Թիկնազորն ուշադիր հետևել է հյուրերին, որպեսզի որևէ ապացույց չհայտնվի համացանցում. «Հրապարակ» Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը Ոլորտի ներկայացուցիչները հրավիրում են կառավարության ուշադրությունը ՌԴ առողջապահության նախարարությունը պատմել է, թե որքան ժամանակ է COVID-19- ի դեմ պատվաստանյութը օգնում ձևավորել հակամարմիններ Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները (լուսանկար) «Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում ԼՂ հակամարտության կարգավորման համար». Չավուշօղլու Ալավերդիում ամուսինները դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել միմյանց Արթուր Վանեցյանը խորհրդի կարիք չունի Պեպ Գվարդիոլան կարող է վերադառնալ «Բարսելոնա» ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Ուսանողները ևս պատրաստվում են դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Ոստիկանության ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը. (լուսանկարներ) Ձերբակալված ցուցարարները շարքով պառկած են ոստիկանության բակում (տեսանյութ) Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Պուտինի աղջիկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ մասնակցելով փորձարկմանը
website by Sargssyan