Գայլերը Նորակերտի բնակչի անասնապահական տնտեսությանը պատճառել են շուրջ 5 մլն դրամի վնաս

Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում մայիսի 15-ի գիշերը գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Հայկանուշ Մելքոնյանին պատկանող  122 գլուխ ոչխարներն ու գառները, եւս 15-ին էլ վիրավորել, ինչի արդյունքում տնտեսությանը պատճառվել է շուրջ 5 միլիոն դրամի վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, Նորակերտի համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովի  կազմված ակտն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզպետարան:

«Հանձնաժողովը հաշվարկել է անասնապահական տնտեսությանը պատճառված վնասի չափը, որը կազմել է շուրջ 5 միլիոն դրամ: Համապատասխան ակտն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզպետարան: Պատճառված վնասը վերականգնելու համար Նորակերտի համայնքապետարանը կօգնի իր հնարավորությունների սահմաններում: Բնական է, որ մեր միջոցներն անբավարար են՝ նման չափի օժանդակություն հատկացնելու կամ կրած վնասը լրիվ փոխհատուցելու համար: Մնում է սպասել, թե ինչ կարգի աջակցություն կտրամադրի կառավարությունը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզպտարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի տեղեկացմամբ՝ Նորակերտի համայնքապետարանից ուղարկված ակտն արդեն մուտքագրված է մարզպետարանում և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է մարված անմար կրակի առջև Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են ավելի քան 2500 տարի առաջ թաղված 27 դագաղ (լուսանկարներ) Զինված օպերացիա մայրաքաղաքի կենտրոնում. ում են փնտրել իրավապահները Patek Philippe, IWC և Rolex․ ի՞նչ ժամացույցներ են նախընտրում կրել համաշխարհային առաջնորդները (լուսանկարներ) Արցախի «Արդարություն»կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ «Մեր ուղիները դեռ կխաչվեն»․ Մեսսին հրաժեշտ է տվել Վիդալին Ադրբեջանում պահեստազորի զինծառայողներին կանչում են հատուկ զինհավաքների Հայաստանում 4 նոր գեներալ-մայոր կա Բրիտանացիները կորոնավիրուսի 2-րդ ալիքի ֆոնին կրկին խուճապահար գնումներ են կատարում՝ «սրբելով» խանութները (լուսանկարներ) Հարգելի Նիկոլ Վովայի... Վլադիմիր Պուտին Ադրբեջանական կողմը կորուստ ունի ԱԱԾ-ն Վանեցյանին՝ Փաշինյանի մեսիջները փոխանցելու փոխարեն թող զբաղվի սորոսական գործակալներով Ինչո՞ւ է ավելանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը. Նիկոլ Փաշինյան Եռագույնն ու հայոց այբուբենը. Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանը ՀՀ անկախության տոնի առթիվ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (տեսանյութ) Ո՞ր 3 երկրների հետ է Ռուսաստանն այսօրվանից վերսկսում ավիահաղորդակցությունը Հայաստանում կորոնավիրուսից 6 պացիենտ է մահացել Աստված հոգիդ լուսավորի, լույս աղջիկ, թող պատժվեն մեղավորները. այսօր կհուղարկավորեն 30-ամյա ծննդկանին Գագիկ Ծառուկյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին իր այգու մոտ արկ է նկատել
website by Sargssyan