Աշխարհում վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 257 հազարը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 257 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 336 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 123 հազար 956 մարդ:

 

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 631հազար 766 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 97 հազար 014 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: ԱՄՆ-ի նախագահի հրամանով երկրում դրոշները երեք օրով իջեցվել են՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 326 հազար 448 հաստատված դեպք: Մեկ օրում 8 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվն այստեղ կազմում է 3 հազար 249:

Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցել է Իսպանիային: Բրազիլիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 314 հազար 769-ի, վարակի հետևանքով մահացել է 20 հազար 267 մարդ:

 

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 280 հազար 117 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 940:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 254 հազար 195 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 393: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 228 հազար 658, մահերինը՝ 32 հազար 616: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 181 հազար 826 է, մահացածներինը՝ 28 հազար 215:

Գերմանիայում 179 հազար 410 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 325 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 154 հազար 500-ի, մահացածներինը՝ 4 հազար 276-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 131 հազար 652-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 300 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում: Չինաստանն առանձնանում է 82 հազար 971 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 723-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 40 հազար 481, մահերինը՝ 19: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 26 հազար 898 է, մահացածներինը՝ 237:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 19 հազար 564-ի, մահացածներինը՝ 138-ի: Եգիպտոսում 15 հազար 786 հաստատված դեպք կա, մահացել է 707 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 964 վարակվածության, 147 մահվան դեպք: Լիբանանում կա 1086 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 59-ի: Մահացել է 4 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:(1) orer.am - YouTube

Արթուր Վանեցյանը ընդդիմության համախմբման կենտրոնում Ուսուցիչների սոցփաթեթների մասին․ նոր որոշում Գագիկ Ծառուկյանի հավատամքը. եթե կան խնդիրներ, ապա կան նաև դրանք լուծելու բազում ճանապարհներ Հուլիսի 6-ին ամենամեծ քննությունն է՝ մաթեմատիկայից․ 47 քննական կենտրոնից գործելու է 46-ը Մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն անձնական Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա օրենքը վերանայելու ճանապարհով. Գեւորգ Դանիելյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Լիտվացի բժիշկների առաքելությունը Հայաստանում ավարտվեց (լուսանկարներ) Իրավական պետության կայացման ու պետության առողջացման համար կարևոր է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի ջանքերը «Ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են» Շփման գծում հրադադարը խախտվել է 200 անգամ Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը ԱՄՆ-ն աշխարհը թողել է առանց դեղորայքի Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 7 պացիենտ Կեղծիքների տոնը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը. դեսպանատունը մանրամասներ է հայտնել Ինչպե՞ս է հարկվելու անշարժ գույքը, որքա՞ն կկազմի գույքահարկը 2026-ին /Տեսանյութ/ Քաղաքացիները էլ. հարթակում կարող են հաշվել, թե որքան կդառնա իրենց գույքահարկը Ալյումինի, պղնձի գինը նվազել է, մոլիբդենի գինն՝ աճել. գունավոր մետաղների գները Ադրբեջանի ԱԳՆ դեպարտամենտի տնօրեն է ձերբակալվել
website by Sargssyan