Արքայազն Հարին սկսել է վաճառել իր ունեցվածքը
LifestyleՏիտղոսից հրաժարվելուց հետո արքայազն Հարին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ տեղափոխվել է ԱՄՆ համավարակի ամենաթեժ պահին եւ բարդությունների բախվել աշխատանքի որոնման հարցում։ Այդ առնչությամբ ընտանիքը ֆինանսական մեծ խնդիրներ ունի։ Իր ծախսերը փակելու համար արքայազնը սկսել է վաճառել անձնական իրերը։
«Էքսպրես Գազետա»-ի հաղորդմամբ՝ Հարիի եւ Մեգանի կենսակերպն էական ծախսեր է պահանջում։ Բացի այդ՝ ամուսինները բրիտանական գանձարանին պետք 2,4 մլն ֆունտի պարտքը վճարեն Լոնդոնում գտնվող իրենց առանձնատան վերանորոգման համար։
Կնոջն ու որդուն պահելու համար արքայազնը սկսել է վաճառել անձնական իրերը։ Հաղորդվում է, որ դուքսը 180 հազար դոլարով վաճառել է իր երեք որսորդական հրացանները։
Շարունակությունն՝ այստեղ