«Ժողովուրդ». Մխիթար Հայրապետյանը կտեղափոխվի գործադի՞ր․ նա դժգոհ է

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն առաջիկայում կարող է տեղափոխվել գործադիր մարմին:

Ըստ տեղեկությունների՝ Հայրապետյանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, թե օրենսդիր մարմինն իր համար չէ, որեւէ գործ չի կարողանում անել խորհրդարանում, դրա համար էլ նա ցանկանում է տեղափոխվել կառավարություն, որտեղ կկարողանա ավելի լավ ինքնադրսեւորվել:

Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի 22-ին հրապարակումներ եղան, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ միջադեպ է եղել Մխիթար Հայրապետյանի եւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի միջեւ։

Տեղեկությունների համաձայն՝ Հայրապետյանը նիստի ժամանակ դժգոհել էր Հարությունյանի գործունեությունից, հայտնել, որ այսպես շարունակվելու դեպքում ինքն իր մանդատը վայր կդնի։ Նա դժգոհ է կրթության բարեփոխումների ընթացքից։

Ըստ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է Հայրապետյանին սպասել, մինչեւ լուծում գտնի: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե Հայրապետյանը գործադիրում ինչ պաշտոնի է տեղափոխվում, սակայն նրա օգնականը հայտարարեց, թե նման բան չկա»:

60 զոհ, 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա․ Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց Պատերազմի ժամանակ պարգևավճարը խայտառակություն է Կրեմլն ասել է Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու պայմանը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջալալ Հարությունյանը զորագունդը շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը Հարցազրույց` Արծրուն Հովհաննիսյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ՌԴ-ն չի բացառում ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամին հաձակվել է Շուշիի ուղղությամբ. հակառակորդը ունի 100-200 զոհ. ամբողջ Ստեփանակերտը տեսնում էր այդ հրավառությունը. Դավիթ Բաբայան Ռուսական ինքնաթիռները զանգվածային հարվածներ է հասցնում ահաբեկիչներին Արցախի պաշտպանության բանակից հայտնում են Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք. մահացել է 32 մարդ Արցախի նախագահի մամուլի խոսնակի գրառումը Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի զինամթերքը /Տեսանյութ/ Արայիկ Հարությունյանն ուղերձով է հանդես եկել Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել Նշված ուղղություններով գրոհներ են ձեռնարկվել. Ինչպես է անցել գիշեր սահմանին Հակառակորդը գիշերը լուրջ կորուստներ է կրել Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստին
website by Sargssyan