Ենթադրում են, որ ՍԴ բալանսը կփոխվի՝ Հրայր Թովմասյանին նորերը չեն ընտրի, բայց սխալվում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններն անհամբեր սպասում են, թե ինչ պատասխան կտա Վենետիկի հանձնաժողովը հանրաքվեի չեղարկման, ՍԴ դատավորներին առնչվող իրենց հարցումներին»,- ասաց սահմանադրագետը:

Ի՞նչ ժամկետներում կպատասխանեն։ «Նայած թե ինչ են պայմանավորվել միմյանց հետ, բոլոր դեպքերում կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը դժվար թե համաձայնություն տա 12 տարի պաշտոնավարած դատավորների նկատմամբ իշխանության «նկրտումներին», իշխանություններն այդ 3 դատավորի հարցը կլուծեն ԱԺ-ում` կարճ ժամկետում կատարելով սահմանադրական փոփոխություններ»:

Երեքն են` Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը: «Բոլորն էլ նշանակվել են Տեր-Պետրոսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նշանակված դատավոր չկա, եթե իշխանությանը հաջողվի նրանց պաշտոնանկ անել, կմնան Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ նշանակված դատավորները»:

Իսկ ինչո՞ւ են ուզում հանել այդ երեքին։ «Ենթադրում են, որ ՍԴ բալանսը կփոխվի՝ Թովմասյանին նորերը չեն ընտրի։ Վստահ եմ՝ սխալվում են․ Հրայրը կընտրվի, որովհետեւ բալանսը կրկին իր օգտին է, ընդ որում` ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների ժամանակ պետք է նաեւ դրույթ ընդունեն, որ ՍԴ նախագահին նորից պետք է ընտրեն, այլապես իրավունք չունեն Հրայր Թովմասյանին կրկին ընտրել»: Կարծում եք՝ դատավորների վրա ճնշում չե՞ն գործադրի։

«Ճնշում կգործադրեն բոլորի վրա, սակայն արդյունքը կլինի նույնը, մանավանդ որ այնքան բան է փոխվել»: Այդ սահմանադրական փոփոխություններն ի՞նչ ժամկետում կարող են լինել։ «ԱԺ-ում օրենքի փոփոխությունը բավականին արագ` արտահերթ նիստով, իսկ նոր դատավորների ընտրությունն առավել երկար ժամանակ կպահանջի, եւ կրկին մինչ այդ յա՛ էշը կսատկի, յա՛ իշատերը»:

Պատերազմի ժամանակ պարգևավճարը խայտառակություն է Կրեմլն ասել է Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու պայմանը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջալալ Հարությունյանը զորագունդը շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը Հարցազրույց` Արծրուն Հովհաննիսյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ՌԴ-ն չի բացառում ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամին հաձակվել է Շուշիի ուղղությամբ. հակառակորդը ունի 100-200 զոհ. ամբողջ Ստեփանակերտը տեսնում էր այդ հրավառությունը. Դավիթ Բաբայան Ռուսական ինքնաթիռները զանգվածային հարվածներ է հասցնում ահաբեկիչներին Արցախի պաշտպանության բանակից հայտնում են Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք. մահացել է 32 մարդ Արցախի նախագահի մամուլի խոսնակի գրառումը Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի զինամթերքը /Տեսանյութ/ Արայիկ Հարությունյանն ուղերձով է հանդես եկել Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել Նշված ուղղություններով գրոհներ են ձեռնարկվել. Ինչպես է անցել գիշեր սահմանին Հակառակորդը գիշերը լուրջ կորուստներ է կրել Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստին «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Պաշտպանության բանակից հայտնում են
website by Sargssyan